News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ԽՎ ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին: Այս մասին երկուշաբթի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Հասկանալի է, որ համավարակն իր հետքն է թողնում: Այժմ դա աստիճանաբար մնում է անցյալում: Ուստի մոտ ժամանակներս, հուսով եմ, կհանդիպենք նաեւ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 1-ին»,- Վոլոդինին մեջբերում է Պետդումայի կայքը:

Ինչպես նշված է ՀԱՊԿ ԽՎ կայքում, կազմակերպության խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Դուշանբեում: ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը կազմակերպում է վեհաժողովի գործունեությունը եւ բաղկացած է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարներից (խորհրդարանների պալատների ղեկավարներ): Ներկայումս ՀԱՊԿ ԽՎ-ն նախագահում է Պետդումայի խոսնակը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ