News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանն ու Տաջիկստանը փոխանակվել են սահմանին ձերբակալված քաղաքացիներով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղըզստանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնում:

Ինչպես նշել են գերատեսչությունում, ավելի վաղ տարանցիկ ճանապարհով անցնելու կանոնների խախտման համար Ղրղըզստանի իրավապահների կողմից ձերբակալվել էր Տաջիկստանի երեք քաղաքացի: Ընդ որում, մոտ 30-40 տաջիկ ճանապարհին կամայականորեն ձերբակալել էին Ղրղզստանի երեք քաղաքացու, ովքեր Թամդիկ գյուղից Վորուխ անկլավով դեպի Ակ-Սայ գյուղ էին գնում:

«Բանակցություններ են անցկացվել հանրապետությունների Բաթկեն եւ Սոգդիի մարզերի ղեկավարների միջեւ, որից հետո որոշում է կայացվել ձերբակալվածներին փոխանակելու մասին: Այսօր ժամը 13:30-ին երկու հանրապետությունների ձերբակալված քաղաքացիները հանձնվել են կողմերին»,- հայտնել են մամուլի կենտրոնից:

Ընդ որում, ըստ գործակալության զրուցակցի, հայտնի է դարձել, որ տաջիկների կողմից կալանավորված Ղրղզստանի երեք քաղաքացի ծեծի է ենթարկվել: Բացի այդ, գերատեսչությունում նշել են, որ Ակ-Սայ գյուղով փոխանակման վայր ուղեւորվելիս Ղրղըզստանի քաղաքացիները քարեր են նետել ավտոմեքենայի վրա, որում գտնվում էին Տաջիկստանի սահմանապահ զորքերի զինվորները:

«Ներկայումս հանդիպում է տեղի ունենում սահմանների ներկայացուցիչների, ինչպես նաեւ կողմերի ՆԳՆ ղեկավարների միջեւ»,- ընդգծել է Ղրղզստանի սահմանային ծառայությունը:

Ապրիլի վերջին Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների միջեւ կոնֆլիկտը զինված առճակատման էր վերաճել երկու երկրների զինված ուժերի միջեւ: Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների բախումները տեւեցին ավելի քան վեց ժամ: Զոհվել է Ղրղըզստանի 36 քաղաքացի, շուրջ 200 մարդ վիրավորվել է: Տաջիկստանը հայտնում է 19 զոհի եւ 87 վիրավորի մասին: Ավերվել կամ այրվել է ավելի քան 300 տուն եւ ենթակառուցվածքային օբյեկտ: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվեցին զինադադարի եւ սահմանից ուժերի դուրսբերման շուրջ, սակայն հաջորդ օրը կրակի փոխանակումը կրկին վերսկսվեց: Հերթական զինադադարը հաստատվել էր ապրիլի 30-ի ուշ երեկոյան: Տաջիկստանի բոլոր զինծառայողները մայիսի 1-ին լքել են Ղրղզստանի տարածքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ