News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան, Գերմանիան եւ Իսպանիան համաձայնության են եկել Եվրոպայում խոշորագույն պաշտպանական ծրագրի նոր կործանիչի մշակման հաջորդ փուլերի շուրջ, որի մոտավոր արժեքը գնահատվում է ավելի քան 100 միլիարդ եվրո, հայտնում է Reuters-ը:

Մասնավորապես, Ֆրանսիան մարտական ռեակտիվ ինքնաթիռի նախագիծը, որն իր մեջ ներառում է հաջորդ սերնդի օդաչուով եւ անօդաչու թռչող սարքեր, իր պաշտպանական ինքնավարության ամրապնդումը Եվրոպայի համար վճռական քայլ է անվանել:

Սպասվում է, որ Future Combat Air System (FCAS)-ի մշակման հաջորդ փուլը 3,5 միլիարդ եվրո կարժենա:

«Ֆրանսիան, Գերմանիան եւ Իսպանիան ստեղծում են 21-րդ դարում իրենց ինքնիշխանության եւ Եվրոպայի ինքնիշխանության ամենակարեւոր գործիքներից մեկը»,- Twitter-ում գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին:

Ֆրանսիական Dassault Aviation ընկերությունը, գերմանական Airbus-ը եւ իսպանական Indra-ն 2040 թվականից մասնակցում են ֆրանսիական Rafale-ին, ինչպես նաեւ գերմանական եւ իսպանական Eurofighter կործանիչներին փոխարինելու նախագծին:

Ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության աղբյուրի, այս գումարը կբավարարի մինչեւ 2024 թվականը մարտական ինքնաթիռի եւ անօդաչուների վերջնական ստեղծման եւ ցուցադրման հարթակների կառուցման համար:

Ըստ համաձայնագրի պայմանների՝ կործանիչը չի ունենա «սեւ արկղ», որը կօգնի պահպանել գաղտնի կոմերցիոն «նոու-հաուն», հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ