News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումը շարունակվում է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։

«Մայիսի 15-ին ժամը 12.05-ին ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում հաշվառված 2020թ.–ին ծնված երեխայի դի։ Ըստ հարազատների՝ երեխան ընկել է իրենց բակի ջրով լի լողավազանն ու խեղդամահ եղել։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ–ի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ 2021թ. մայիսի 15–ին, ժամը 11.30-ի սահմաններում, երեխան դուրս է եկել տնից, մայրը փնտրել է նրան, սակայն չի կարողացել գտնել, մոտ 20–25 րոպե փնտրելուց հետո, մայրը նրան գտել է իրենց  տան դիմացի ծաղկանոցում գտնվող ջրով լցված լողավազանի (վաննայի) մեջ: Անմիջապես ջրից հանել է որդուն, սակայն նա արդեն մահացած է եղել։ Նույն պահին երեխան տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։ Երեխայի դիակի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նյութերի նախապատրաստումը շարունակվում է»,– ասացին ՔԿ–ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում մայրը, իրենց տան դիմացի ծաղկանոցում գտնվող ջրով լի լողավազանի մեջ հայտնաբերել է մանկահասակ երեխայի խեղդամահ եղած դին։

Մայրը լողավազանի մեջ հայտնաբերել է մանկահասակ երեխայի խեղդամահ եղած դին 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ