News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աշխարհը դեռ պատրաստ չէ լրատվամիջոցներում հեղափոխության, մենք պետք է հասկանանք հետեւյալը՝ այս պահին ԶԼՄ-ներում փոփոխությունները աստիճանաբար են տեղի ունենում: Այս մասին ասաց «Խուանցյուվան» չինական պորտալի գլխավոր խմբագիր Շի Դինը՝ «Նոր ԶԼՄ-ների հեղափոխությունը մեդիամենեջերների տեսանկյունից» միջազգային առցանց համաժողովում, որը կազմակերպել է Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության հարցերով չինական հանձնաժողովը:

Չինական առաջատար լրատվական գործակալություններից մեկի խմբագրի խոսքով՝ մարդիկ դեռ պատրաստ չեն բարեփոխել ավանդական լրատվամիջոցները:

«Մենք պետք է հասկանանք հետեւյալը՝ այս պահին լրատվամիջոցներում փոփոխություններն աստիճանաբար են տեղի ունենում: Լրատվական պորտալները մեծ կորուստներ են կրել ոչ միայն կորոնավիրուսի համավարակի, այլ նաեւ այն բանի պատճառով, որ վերջին տարիներին ընթերցողը գնալով ավելի քիչ ժամանակ է տրամադրում նյութը կարդալուն, նրան տեղեկատվության արագ մատուցում է պետք: Հրատարակչություններից մի քանիսը հարցը լուծել են ընթերցողներին կայք ներգրավելով՝ ավելի ու ավելի շատ նորություններ տպագրելով սպորտի եւ շոու-բիզնեսի աշխարհից՝ հուսալով դրանով իսկ ավելացնել ինտերնետային էջեր այցերը: Սակայն դա միշտ չէ, որ գործում է»,- նշեց նա:

Վաղ թե ուշ, ԶԼՄ-ներում պետք է հեղափոխություն տեղի ունենա, բայց, առաջին հերթին, ընթերցողի մոտ պետք է փոխվի ընկալումն այն բանի, ինչը մենք այժմ ԶԼՄ ենք անվանում: «Միեւնույն ժամանակ, պետք է փոխվեն «լրագրող» եւ «խմբագիր» հասկացությունները: Ժամանակակից ԶԼՄ-ներում խմբագիրը սոսկ այն մարդը չէ, ով նստում եւ տեքստեր է նայում, նա միաժամանակ պետք է լինի ծրագրավորող եւ արտադրանքի մենեջեր, գիտելիքներ ունենա СММ-ի եւ СЕО-ի ոլորտից, նա պետք է կարողանա աշխատել հավելվածների հետ: Հեղափոխությունը վաղ թե ուշ տեղի կունենա, բայց այն ԶԼՄ-ները, որոնք կկարողանան ընդունել խաղի նոր կանոնները, բոլորից շուտ գլուխ կհանեն հենց նույն ԶԼՄ-ների համար ներդրումների եւ ռեսուրսների հարցերից»,- ասաց Շի Դինը:

NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե նույն իրադարձությունը տարբեր ԶԼՄ-ների կողմից կարող է տարբեր տեսանկյուններից ներկայացվել` կախված մեդիահոլդինգների եւ քաղաքական կառույցների սեփականատերերի շահերից, եւ, համապատասխանաբար, ընթերցողի համար կողմնակալ տեղեկատվության խնդիր է ծագում, պարոն Դի Շինը պատասխանեց, որ այս հարցը արդիական է ամբողջ աշխարհում, եւ կախված է լրագրողի եւ հրատարակչության որակյալ եւ առավելագույն աշխատանքից ու նվիրվածությունից:

Պարույր Սինյավսկի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ