News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Չինաստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին կառուցողական դեր խաղալ Գազայում հակամարտությունը դադարեցնելու հարցում եւ չարգելափակել արյունահեղության դադարեցման պահանջով ՄԱԿ-ի ջանքերը, հաղորդում է AP-ն:

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզիանը հայտարարել է, որ Չինաստանը, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահ, հրադադարի եւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու կոչ է արել, բայց «մի երկրի» կողմից խոչընդոտը թույլ չի տվել ՄԱԿ Անվտանգության խորհրդին ընդունել հայտարարությունը:

Նրա խոսքով՝ Չինաստանը «վճռականորեն դատապարտում է» քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները եւ կոչ է անում վերջ դնել ավիահարվածներին, ցամաքային հարձակումներին, հրթիռային գրոհներին եւ «իրավիճակը սրող այլ գործողություններին»:

Իսրայելը պետք է «զսպվածություն ցուցաբերի, արդյունավետորեն կատարի ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերը, դադարեցնի պաղեստինցիների տների քանդումը, դադարեցնի պաղեստինցիների վտարումը եւ դադարեցնի բնակավայրերի ստեղծման իր ծրագրի ընդլայնումը, դադարեցնի մահմեդականների դեմ բռնության սպառնալիքներին եւ սադրանքներին», ինչպես նաեւ պահպանի եւ հարգի Երուսաղեմի, որպես կրոնական սրբազան վայրի, ստատուս քվոն»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը պատրաստ է աշխատել Հարավարեւելյան Ասիայի երկրների հետ կապեր հաստատելու համար
Իսրայելը պատրաստ է աշխատել Հարավարեւելյան Ասիայի երկրների հետ կապեր հաստատելու համար՝ չնայած նրան, որ այդ երկրները
Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ»-ի թիրախներին Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության ուժերը հաստատել են հարվածների մասին տեղեկությունները...
Լիբանանյան ճգնաժամը աշխարհում վատագույններից մեկն է 1850-ականներից ի վեր
Տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի աշխարհում տասնիններորդ դարի կեսերից ի վեր ամենալուրջ ճգնաժամերի տասնյակում, հնարավոր է՝ եռյակում․․․
ՄԱԿ. Իսրայելական ուժերը կարող էին ռազմական հանցագործություններ կատարել ՀԱՄԱՍ-ի դեմ 11-օրյա պատերազմի ընթացքում
Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում ՀԱՄԱՍ-ի դեմ անխտիր հրթիռային հարձակումները նույնպես պատերազմի կանոնների ակնհայտ խախտում են․․․
Ասադը տիկնոջ հետ Դամասկոսի մոտ գտնվող Դումա քաղաքում քվեարկել է Սիրիայի նախագահի ընտրություններում
Սիրիայի նախագահը մասնակցել է երկրի նախագահի ընտրության քվեարկությանը...
Սիրիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լրագրողներն ամբողջ աշխարհից եւ տարբեր երկրներից հրավիրված դիտորդները կկարողանան հետեւել ընտրություններին ամբողջ օրվա ընթացքում...
Ամենաշատ