News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 376-րդ հոդվածի 2-րդ մասի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) եւ 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հատկանիշներով։

NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունից գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին եւ գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում։

Նկատենք, որ այս քրեական գործը հարուցվել է հակառակորդի կողմից Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում մի քանի կիլոմետր առաջ գալուց հետո։

Տպել
Ամենաշատ