News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Մայիսի 15-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ճաշարանին կից տարածքում հայտնաբերել են ներնետված ծխախոտի տուփ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված և տուփի ծանրությունն ապահովող քար:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Տպել
Ամենաշատ