News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի ուղղությամբ սահմանային իրավիճակը շարունակում է նույնը մնալ. թուրքը ինչպես առաջին օրը կանգնած էր Հայաստանի տարածքում, այնպես էլ հիմա շարունակում է այդտեղ մնալ, մեր զորքն էլ իր տեղում է կանգնած։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի Խոզնավար գյուղի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։

«Իմ վարչական տարածքում որտեղ եղել էին, նույն տեղն էլ կանգնած են, ես սուտ բան ոնց ասեմ, թե հետ են քաշվել։ Առավոտն էլ էի եկել տեսել, հիմա էլ նոր եմ  իջնում դիրքերից, այնտեղ կանգնած են։ Ես բանակցություններից տեղյակ չեմ, ոնց որ դուք եք լսում, այնպես էլ ես եմ դրանց  մասին լսում, անգամ տեղյակ չեմ, թե ով է  մեր կողմից բանակցում»,– պատմեց Վարո Գրիգորյանը։ 

Անդրադառնալով տեղեկություններին, թե ըստ ձեռքբերված պայմանավորվածության, ադրբեջանական ուժերը Սեւ լճի տարածքում ունենալու են 4 հենակետ, Վարո Գրիգորյանն ասաց, որ նման տեղեկություն ինքը չունի, միայն  կարող է ասել, որ ադրբեջանցի և հայ զինծառայողները կանգնած են այնտեղ, ադրբեջանցիները՝ մոտավորապես 70 հոգով։

Այն վայրերում, որտեղ հիմա ադրբեջանցիներն են, խոզնավարցիներն իրենց  անասուններին էին  արածեցնում եւ տարածքն օգտագործում որպես խոտհարք։ Ամռանը անասուններին պահելը դժվար չի լինի, ըստ գյուղապետի, բայց ձմռանը  լուրջ խնդիր է առաջանալու։

«Սարերով, ձորերով, հովիտներով ընդհանուր առմամբ ունենք 400  հա արոտավայր, մոտ 1000 գլուխ էլ խոշոր եղջերավոր անասուն ունենք, ամեն մեկ հեկտարին մի խոշոր եղջերավոր է հասնում։ Ինչքան կդիմանա այդ արոտավայրերը, հլը ադրբեջանցիներն էլ արոտավայրերի կեսից ավելին  վերցրել են։ Հիմա մեր գյուղացիները իրենց անասուններին պահում են գյուղի մոտակայքում, չեն գնում ադրբեջանցիների դիրքերը՝ Սագի գյոլ կոչվող տարածքը»,– նշեց Խոզնավար գյուղի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։

Տպել
Ամենաշատ