News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի իշխանությունները հայտարարել են, որ զգալի հարված են հասցրել երկրում կոկաին արտադրողներին՝ երեք «մեգագործարաններ» ոչնչացնելուց հետո, որոնք օրական կարող են արտադրել մինչեւ 910 կգ կոկաին, հայտնում է AP-ն:

Ոստիկանությունը հայտնաբերել է բրեզենտով ծածկված իմպրովիզացված գործարաններ՝ թաքցված արեւելյան Բենի նահանգի անտառային արգելոցներում եւ ազգային պարկերում:

Բոլիվիայի ոստիկանությունը թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում վերսկսել է նաեւ Լոս Յունգասում եւ Էլ Չապարեում կոկայի բերքի ոչնչացումը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի ընթացքում:

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը, որը նախկինում զբաղվել է կոկա աճեցնելով, ավելացրել է կուլտուրան օրինական մշակելու քվոտաները: Դրանց աջակցում է ներկայիս նախագահը՝ Լուիս Արսեն, սակայն այն ամենը, ինչ աճեցվում է համաձայնեցված քանակից շատ, ոչնչացվում է:

Բոլիվիայում ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչ Թիերի Ռոստանը ասում է, որ համավարակը եւ դրա հետ կապված տնտեսական դժվարություններն ու գործազրկությունը հանգեցրել են ինչպես կոկայի աճեցման, այնպես էլ թմրանյութերի արտադրության աճին: «Բերքն էապես աճել է, քանի որ նախորդ տարի գրեթե չի եղել ցանքերի ոչնչացում», - ավելացրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ