News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Շքեղության պարագաների ոլորտը այս տարի արդեն կարող է խուսափել կորոնավիրուսի հարվածից, քանի որ Չինաստանից եւ ԱՄՆ-ից գնորդները օգնում են վերականգնել նախահամաճարակային վաճառքի մակարդակը, հայտնել է Bain խորհրդատվական գործակալությունը:

Ներկայումս Bain-ը 30 տոկոս հավանականություն է տեսնում, որ այս տարի բարձրորակ պայուսակների, հագուստի եւ զարդերի վաճառքը կվերադառնա կամ կգերազանցի 2019 թվականի 280 միլիարդ եվրոյի մակարդակը՝ կախված նրանից, թե որքան արագ կներմուծվեն պատվաստանյութերը եւ կաճի տուրիզմը:

Ավելի հավանական սցենար է 2022 թվականին լիարժեք վերականգնումը, ինչը կնշանակի ավելի արագ վերականգնում, քան Bain-ը կանխատեսում էր նոյեմբերին, հայտնել է Reuters-ը:

Անցյալ տարի շքեղության պարագաների վաճառքը կրճատվել է 23 տոկոսով եւ կազմել է 217 մլրդ եվրո, ինչը պատմության մեջ ամենամեծ եւ 2009 թվականից ի վեր առաջին անկումն է: Սակայն ճգնաժամը կարծես տեւական ազդեցություն չի ունեցել սպառողների ախորժակի եւ բարձրակարգ ապրանքների գնողունակության վրա:

Չինաստանում՝ շքեղության պարագաների աշխարհում ամենախոշոր շուկայում վաճառքի կտրուկ աճի եւ խթանման մեծ ծրագրի շնորհիվ ԱՄՆ տնտեսության՝ սպասվածից լավ վերականգնումը նպաստել են 2021 թվականի առաջին եռամսյակում հասույթների կայունության վերականգնմանը:

«ԱՄՆ շուկան անսպասելի լուսավոր կետ է»,- նշել է Bain-ը: Եվրոպան հետ է մնում պատվաստումների դանդաղության եւ զբոսաշրջության սահմանափակումների պատճառով:

Վերականգնման մակարդակը անհավասար է եղել: Արդյունաբերության խոշոր խմբերը, ինչպիսիք են LVMH-ը, Hermes-ը եւ Kering-ը, արդեն գերազանցել են 2019 թվականի մակարդակը, մինչդեռ Ferragamo-ի եւ Tod's-ի նման փոքրերը դեռ պետք է լրացնեն բացերը:

Ճգնաժամը ստիպեց բրենդներին, որոնք ավանդաբար իրենց ապրանքը չեն վաճառում համացանցում, ամբողջությամբ անցնել էլեկտրոնային առեւտրի, որը առաջիկա մի քանի տարիների ընթացքում կդառնա շքեղության պարագաների գնումների առաջատար խողովակ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ