News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շնաձկներն օգտագործում են Երկրի մագնիսական դաշտը որպես բնական GPS նավիգատոր, գրում է AP-ն:

Հետազոտողներն ասում են, որ շնաձկների փոքր տեսակների հետ կապված լաբորատոր փորձերը հաստատում են երկարատեւ ենթադրություններն այն մասին, որ դրանք օգտագործում են մագնիսական դաշտերը որպես նավիգացիայի օժանդակ միջոցներ՝ վարքագիծ, որը նկատվում է այլ ծովային կենդանիների մոտ ևս, ինչպիսիք են ծովային կրիաները:

Ուսումնասիրությունը նաեւ լույս է սփռում նրա վրա, թե ինչու են շնաձկները կարողանում անցնել ծովեր եւ վերադառնալ կերակրվելու եւ բազմանալու համար. այս մասին ասել է հետազոտության համահեղինակներից Բրայան Քելլերը: «Մենք գիտենք, որ շնաձկները կարող են արձագանքել մագնիսական դաշտերին, սակայն չգիտեինք, որ դրանք այն օգտագործում են որպես նավիգացիայի օժանդակ միջոցներ: Կան շնաձկներ, որոնք կարող են անցնել 20,000 կիլոմետր»:

Պատասխաններ որոնելու համար Ֆլորիդայի նահանգի համալսարանի գիտնականները որոշել են ուսումնասիրել գլխարկ-շնաձկանը, որն ապրում է Ամերիկայի երկու ափերում եւ ամեն տարի վերադառնում է նույն գետաբերանները:

Գիտնականները պարզել են, որ շնաձկները սկսել են լողալ հյուսիս, երբ մագնիսական ազդանշանները ստիպել են մտածել, որ իրենք գտնվում են ավելի հարավ այն վայրից, որտեղ պետք է լինեին:

Քելլերն ասում է, որ ուսումնասիրությունը կարող է օգնել կառավարել շնաձկների տեսակների անկումը: Այս տարի իրականցված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 1970-2018 թվականներին ամբողջ աշխարհում օվկիանոսներում բնակվող շնաձկների եւ կատվաձկների քանակը կրճատվել է ավելի քան 70 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ