News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քչերն են նկատել՝ ինչպես ենք մենք մերժել մեր անցյալը: Այն կորել է կործանարար մերժման մեջ այն ամենի, ինչը եղել է՝ Արցախյան պատերազմի հերոսներից մինչեւ պատմական հիշողություն: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Մենք կորցրել ենք ներկան: Այն ավազի պես հոսել է Արցախում զոհվածների մատների արանքով:

Սակայն ամենասարսափելին այն է, որ մեզնից խլում են ապագան: Մտածեք՝ առանց ապագայի, առանց հույսի միակ ելքն ինքնասպանությունն է: Այն, ինչ մենք Նիկոլի գլխավորությամբ անում ենք:

Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ ընտրությունների ժամանակ ընտրողները կիմանան ամեն ինչ: Բառացիորեն՝ ամեն ինչ: Տեղյակ կլինեն բոլորի ունակությունների, արժանիքների եւ թերությունների մասին: Տեղյակ կլինեն նրանց մտադրությունների, թիմերի մասին: Այդ մարդկանց կառավարման արդյունքները դուք հասցրել եք զգալ սեփական մաշկի վրա: Կայանալու են ընտրություններ, որոնց ժամանակ հնարավոր չի լինի ստել:

Նիկոլը հույս ունի, որ օգտագործելով վարչական ռեսուրսը, օլիգարխների փողերն ու քրեական հեղինակություններին՝ կկարողանա ապահովել իր համար հնարավորություն կառավարելու մեր ինքնասպանությունը: Եւ դրա համար նրան պետք են արդյունավետ օգնականներ:

Օմեգա Միրզոյանն ուսապարկերի բավականին արդյունավետ կառավարիչ չէր եւ այդ համեղ պաշտոնն արդեն խոստացվել է Ալեն Սիմոնյանին:

Ծաղրածու Հայկ Մարությանը նույնպես հանվել է շահագործումից: Նրա տեղը կզբաղեցնի հավերժ գող եւ թալանչի Գռզոն:

Իր հիվանդ երեւակայության մեջ Նիկոլն արդեն հաղթել է: Նա պլանավորում է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ կես տարի անց: Երեկ երեկոյան նա հաճույքով հետեւում էր կառավարական շենքի բակում նստած եւ գլուխը բռնած Օմեգային:

Եւ մտածում՝ ինչպես խլի մեր երեխաների ապագան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ