News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասի դիմակայությանն ու խաղաղաշինությանը միտված ջանքերի շրջանակներում Եվրոպական միությունը ավարտի է հասցնում նախապես հայտարարված հավելյալ 10 մլն եվրո մարդասիրական աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ԼՂ եւ դրա շրջակա տարածքների վերջին հակամատրության ազդակիր քաղաքացիական բնակչության հրատապ վերականգնմանն աջակցելու նպատակով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, այս աջակցության տրամադրմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից հատկացված ԵՄ աջակցությունը կկազմի 17 մլն եվրո։

«Տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակը շարունակում է պահանջել մեր ուշադրությունը, իսկ Քովիդ-19 համավարակի բռնկմամբ՝ հակամարտության հետեւանքներն էլ ավելի են սաստկանում։ ԵՄ-ն էականորեն ավելացնում է օժանդակության ծավալը՝  հակամարտության ազդակիր բնակչության անհետաձգելի կարիքների հոգածության  ու նրանց կյանքի վերադառնալուն օգնելու նպատակով»,- նշել է  Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։

«Ինչպես հայտարարել էինք նախորդ տարվա վերջին՝ այսօր տրամադրվող լրացուցիչ օժանդակությունն ուղղված է աջակցելու հակամարտությունից առավել տուժած բնակչությանը: Մեր աջակցությունն այսքանով չի սահմանափակվում․ ԵՄ-ը շարունակում է աշխատանք տանել  տարածաշրջանի հակամարտությունների առավել համապարփակ փոխակերպման, տեւական սոցիալ-տնտեսական վերականգնման եւ դիմակայման  ուղղություններով»,- նշել է ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:

Ըստ աղբյուրի՝ հայտարարվող ֆինանսավորման շնորհիվ հնարավոր է ապահովել հրատապ օգնություն, այդ թվում՝ հատկացնել պարենային, հիգիենայի եւ  կենցաղային պարագաներ, ուղղակի դրամական աջակցություն եւ հոգալ առողջապահական ծախսեր: Այն նաեւ կներառի օժանդակություն քաղաքացիական բնակչության պաշտպանությանը, այդ թվում՝  սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրազեկման ու կրթական աջակցություն արտակարգ իրավիճակներում եւ կապահովի վաղ վերականգնման աջակցություն կենսապահովման միջոցով: Աջակցությունից կօգտվեն հակամարտության առավել տուժած ազդակիր բնակչությունը, այդ թվում՝  տեղահանված, հայրենադարձված անձինք եւ հյուրընկալող համայնքները:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից հայտնում են, որ հայտարարված լրացուցիչ ֆինանսավորման  միջոցով կիրականացվի բնակելի տարածքների մարդասիրական ականազերծում, ականապատման  վտանգների վերաբերյալ իրազեկման բարձրացում՝ տուժած բնակչության շրջանում, եւ հավելում, որ ԵՄ մարդասիրական ամբողջ ֆինանսավորումը տրամադրվում է կարիքների հիման վրա, ինչպես նաեւ ԵՄ եւ միջազգային օրենսդրությամբ ամրագրված հումանիզմի, չեզոքության, անկողմնակալության եւ անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ։ Այն մատուցվում է ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային կազմակերպությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

«Վեց շաբաթ շարունակ անդադար մոլեգնող վերջին ռազմական առճակատումը, այդ թվում Հայաստանում եւ Ադրբեջանում պատճառել է մեծաքանակ մարդկային զոհեր, էական  վնասներ եւ տեղական բնակչության տեղահանություն: Մարտերի հետեւանքով հարյուր հազարավոր մարդիկ անվտանգության նկատառումներից դրդված լքել են իրենց տները,  նրանցից ոմանք շարունակում են մնալ տեղահանված եւ երկարաժամկետ հեռանկարում չեն կարողանա վերադառնալ իրենց տները:

Ռազմական գործողությունների հետեւանքով վնասներ են հասցվել կենսապահովման  միջոցներին, բնակելի շենք շինություններին եւ հասարակական ենթակառուցվածքներին: Զգալի տարածքներում պահպանվել են ականներ եւ այլ զինամթերք՝  առաջ բերելով լուրջ վտանգներ խաղաղ բնակչության համար:

Ի հեճուկս 2020 թ. նոյեմբերի 9-ին  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված հրադադարի համաձայնագրի, հումանիտար իրադրությունը շարունակում է մնալ մտահոգիչ,․ իրավիճակն էլ ավելի է սրվել ՔՈՎԻԴ -19 համավարակի հետեւանքով: ԵՄ-ը սերտ կապի մեջ է հումանիտար աջակցության գործընկերների եւ այլ՝ տեղական շահագրգիռ կողմերի հետ` աջակցելու հումանիտար արձագանքմանը եւ վաղ վերականգնմանն ուղղված ջանքերի համակարգմանը:

ԵՄ-ը եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հիմնական գործընկերն է՝ աջակցելով նրանց բարեփոխումների եւ սոցիալ-տնտեսական վերականգնման գործընթացներին, այդ թվում ՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում: ԵՄ-ը պարտավորվում է ակտիվ դեր ստանձնել  կայուն եւ համապարփակ կարգավորման ձեւավորման գործընթացում, այդ թվում` կայունացման, հակամարտությունների վերափոխման եւ վստահության ամրապնդման եւ հաշտեցման միջոցների ներդրման միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերելու Հայաստանում ընտրական գործընթացին
ՀԸԳԱ-ն թիրախավորելու է այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են 2017թ․ ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի...
ԵՄ-ն անդամ երկրներին խորհուրդ է տալիս սկսել վերացնել սահմանափակումներն ԱՄՆ-ից զբոսաշրջիկների համար
ԵՄ մի շարք երկրներ արդեն սկսել են ընդունել ամերիկացի այցելուներին...
Բորել. ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների բարելավման մեծ հույսեր չկան
«Ստեղծված պայմաններում ԵՄ-Ռուսաստան գործընկերության վերսկսումը, որը թույլ է տալիս ավելի սերտ համագործակցություն հաստատել, հեռավոր հեռանկար է թվում...
Եվրամիությունըլրացուցիչ պատժամիջոցներ է համաձայնեցրել Բելառուսի դեմ
Պատժամիջոցներն ուղղված են Բելառուսի ավիացիայի ոլորտի հետ կապված յոթ պաշտոնյաների դեմ...
ԵՄ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում վերսկսել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո
«Դրանք կարեւոր մարդասիրական քայլեր եւ վստահության ամրապնդման ժեստեր են Բաքվի եւ Երեւանի կողմից...
Վարչապետ. Հունաստանը պատրաստ է աջակցել Թուրքիայի հետ հարաբերություններում ԵՄ «դրական» օրակարգին
«Իհարկե, մենք միշտ բաց ենք դրական օրակարգի համար, սակայն հետզհետե, համաչափ եւ հետադարձելիորեն...
Ամենաշատ