News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Մենք, որպես հասարակություն, ապրել ենք չհայտարարված ու համատարած ստի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մենք, որպես հասարակություն, ապրել ենք չհայտարարված ու համատարած ստի մեջ։ Բոլորը միշտ խաբել են։ Շատ երկար ժամանակ ինձնից վանում էի այդ միտքը, որովհետեւ դրա պարզությունը, դատավճիռ հիշեցնող ունիվերսալությունը սարսափեցնում է նույնիսկ բարձրաձայնելիս։ Բայց դրանից իրականությունը չի փոխվում։

Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է, անցնենք մյուսներին։

Բոլոր մտավորականները, ովքեր անընդմեջ խոսում էին, իսկ հիմա համառորեն լռում, միշտ խաբել են։ Հավանաբար, մտավորականների պատմական դերն է այդպիսին. խաբել, որ ապրելն այդքան տխուր չլինի։ Ուղղակի պարզվեց, որ նրանք մեզ մոլորեցնում են ոչ թե, որ ապրելը հեշտ լինի, այլ որ իրենք ապրեն ավելի հեշտ ու հարմարավետ։

Խաբում էին նրանք, ովքեր ասում էին, թե դեմ են Սերժին, որովհետեւ… այդ որովհետեւները հիմա էլ կան, նույնիսկ տասնապատիկ շատ, բայց չկան դրանց դեմ պայքարողները:

Խաբում էին նրանք, ովքեր ասում էին, որ ինքնիշխան հայրենիքը կյանքից էլ կարեւոր է։ Այսօր ինքնիշխանությունից մնացել է Մուրադովի սապոգի հետքը Սեւ լճի ափին, ով բանակցում է թուրքի հետ։ Եվ, փառք Աստծո, գոնե բանակցող կա։ Իսկ ինքնիշխանության համար նախկինում քամակ պատռողների այսօրվա իշխանավոր մասը հիմա ռուսի ոտքերի տակ է, իսկ ընդդիմություն խաղացողները՝ արեւմտյան հետույքի փնտրտուքների մեջ:

Խաբում էին Արցախի հինավուրց վանքերում աղոթողները։ Աղոթքները, պարզ չի, տեղ հասան, թե ոչ, բայց աղոթողները հասան Կալիֆոռնիա։

Խաբում էին նրանք, ովքեր ասում էին, թե Արցախը մեզ ի՞նչ հայրենիք։ Այ եթե Հայաստանին կպնեն, էդ ժամանակ տներից դուրս կգանք ու Նիկոլից ոչինչ չի մնա։

Խաբում էին նրանք, ովքեր համոզում էին, թե իրենց պայքարը ոչ թե պաշտոնի, այլ հայրենիքի համար է: Իսկ հիմա, երբ հայրենիքը կտոր-կտոր է արվում, նրանք լուռ են, անգամ պայքարելու փորձ չեն անում:

Խաբում էին բնապահպանները, ովքեր մի ծառի համար 1 ամիս աղմուկ էին անում, իսկ հիմա մի ամբողջ մարզ անհետ կորում է, նրանց ձայնը դուրս չի գալիս։

Պարզվեց, որ խաբում էին գյուղացիները, որոնք ամեն լիտր ջրի համար արդարացիորեն կենացմահու կռիվ էին սարքում, իսկ հիմա, երբ գետեր, լճեր են հանձնվում, իրենց ջրային ռեսուրսներն է թշնամին զավթում, հարյուրներով թունավորվում են, լուռ են:

Խաբում էին զինվորականները, ովքեր դասեր էին տալիս սպայի պատվի մասին, իսկ երբ նրանց հրապարակավ ստորացրին, որոշեցին, որ պետք է գնան տուն:

Խաբում էր Սփյուռքը, որը չէր դադարում պահանջել ավելի մեծ մասնակցություն հայրենիքի գործերին, իսկ երբ հերթը հասավ գործին, որոշեցին, որ այլ երկրի քաղաքացի են ու այլ հոգսեր ունեն: Իսկ վերջում ռուսահայերը սահմանափակվեցին հայրենիքը սիրել Ինստագրամով, ամերիկահայերը՝ Թվիթերով, եվրոպահայերը՝ Ֆեյսբուքով։

Անիմաստ է խոսել «պրոֆեսիոնալ» քաղաքական գործիչներից, հիմնադիր այրերից մինչեւ սկզբունքայիններ. քաղաքական ճկունությունն իրականում խաբեության աշխատանքային անունն է։

Հավանաբար, հայ ազգի ազնվության խորհրդանիշը Քիմ Քարդաշյանն է, որի կարիերայի սկիզբը նման է մեր երկրի պետականության ավարտին։

Հ.Գ. Բեքարյանը չի խաբում, ինչպես այն մարդիկ, ովքեր հավաքված էին #nikolavirus հիվանդությունը քննարկելու եւ նրանք, ովքեր դրան հետեւում էին մեդիաներով։ #antinikol»։

 

Տպել
Ամենաշատ