News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհասկանալի է, թե ի՞նչու դեպքի վայրում գտնվող ոստիկանները որոշեցին քաշքշել Խոսրով Հարությունյանին եւ մեքենա նստեցնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրնտ Բագրատյանը։

«Այսօր Ազատության հրապարակում շատ լավ հանդիպում ունեցանք հանրության հետ։ Տասնյակ, հարյուրավոր մարդիկ կամավորագրվեցին։ Միջոցառումը, սակայն, պղտորեց մի միջադեպ։ Տեղի ունեցավ վեճ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի եւ լրագրող Արտեմ Խաչատրյանի միջեւ։ Իմ համակրանքը պ-ն Հարությունյանի կողմն էր։ Լավ, հիմա վեճ էր եղավ։ Անհասկանալի է, թե ի՞նչու դեպքի վայրում գտնվող ոստիկանները որոշեցին քաշքշել Խ. Հարությունյանին եւ մեքենա նստեցնել։ Դիմում եմ ՀՀ գլխավոր ոստիկանին։ Մի օր քեզ գործից հանելու են։ Ճի՞շտ կլինի, որ քեզ հետ վարվեն նմանապես»,- գրել է նա։

 

 

Տպել
Ամենաշատ