News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպում է անցկացվել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդների հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լեւոն Այվազյանը ներկայացրել է ս.թ. մայիսի 12-ից սահմանների ճշգրտման պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ որոշ տարածքների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունն ու դրա զարգացման ընթացքը:

Նշվել է, որ չնայած այն հանգամանքին, որ, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին եւ այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր, փաստացի խնդիրը դեռեւս հանգուցալուծված չէ եւ Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակում են գտնվել ադրբեջանական զինվորականներ:

Նշվել է նաեւ, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգություն բացարձակ անընդունելի է, եւ ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ