News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պղնձի արժեքը երեքշաբթի առավոտյան բարձրանում է 1 տոկոսով, ներդրողներն անհանգստանում են Չիլիում իրավիճակի հետ կապված մատակարարումների խափանման պատճառով, վկայում են առեւտրային հարթակների տվյալները։

Պղնձի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Comex բորսայում ավելացել է 1,02 տոկոսով՝ մինչեւ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,7657 դոլար, տեղեկացնում է «Պրայմ»-ը։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի մեկ տոննայի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, երկուշաբթի օրվա սակարկությունների արդյունքներով, աճել է 1,29 տոկոսով՝ մինչեւ 10373 դոլար, ալյումինիումի մեկ տոննայի արժեքը՝ 1,46 տոկոսով՝ մինչեւ 2499 դոլար, ցինկինը՝ 2,59 տոկոսով՝ մինչեւ 3014 դոլար։

Ինչպես գրում է Բլումբերգ գործակալությունը, պղնձարտադրողները Չիլիում կարող են բախվել կարգավորման խստացումների, քանի դեռ երկրում մշակվում է նոր սահմանադրությունը։

Ընդ որում՝ պահպանվում է գործադուլի վտանգը Էսկոնդիդայի (Escondida) եւ Սփենսեի (Spence) հանքավայրերում։ Հանքափորները կողմ են քվեարկել գործադուլի անցկացմանը։ Այժմ հանքավայրերի սեփականատերը՝ BHP Group-ը, մտադիր է միջանկյալ բանակցություններ վարել՝ գործադուլից խուսափելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ