News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պատմության թանգարանը Թանգարանների միջազգային օրվա շրջանակում ներկայացնում է «Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան» անիմացիոն հոլովակը, որը պատրաստվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թ․ դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից:

Հոլովակում ներկայացված է աշխարհում եզակի նմուշ համարվող գավաթը, որը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում: Այն գտնվել է Կոտայքի մարզի Քարաշամբ բնակավայրի միջին բրոնզեդարյան դամբարաններից մեկի պեղումների ժամանակ (հնագետ՝ Վահան Հովհաննիսյան) և թվագրվում է Ք․ա․ 22-21-րդ դարերով: Այդ յուրօրինակ նմուշի վրա դրվագված են հնագույն ծիսական-խորհրդանշական տեսարաններ։

Տպել
Ամենաշատ