News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսրայելցի զինվորականները երեքշաբթի գիշեր հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ արմատական շարժման հրամանատարների հինգ տների։ Այս մասին տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։

«Գազայի հատվածում հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի հրամանատարների հինգ տների։ Տներն օգտագործվում էին ահաբեկչական նպատակներով, դրանց մի մասը հրամանատարական շտաբներ էին»,- ասվում է զինվորականների հայտարարությունում։

Զինվորականները տեղեկացրել են նաեւ անօդաչու թռչող սարք որսալու մասին, որը մոտեցել էր Հորդանանի հետ երկրի սահմանին։ «Ավելի վաղ՝ այսօր առավոտյան, Էմեկ-խա-Մաայանոթ շրջանում (Իսրայելի կենտրոնական մասում, Կիներեթ լճից հարավ) իսրայելական սահմանին մոտեցած ԱԹՍ-ն խփվել էր Իսրայելի ՌՕՈւ զինծառայողների մոնիթորինգից հետո։ ԱԹՍ կտորները հավաքվել են անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների կողմից»,- ասվում է զինվորականների հայտարարությունում։ The Jerusalem Post թերթի տեղեկատվությամբ՝ առայժմ չի հաջողվում պարզել, թե ով է իրականացրել անօդաչուի կառավարումը։

Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից մայիսի 10-ից սկսած՝ իսրայելական քաղաքների վրա արձակել են 3 440 հրթիռ, որոնցից մոտ 500 ռումբ ընկել է հենց պաղեստինյան անկլավում, մոտ 90 տոկոսը ոչնչացվել է «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգով, տեղեկացրել են բանակում։ «Գազայի հատվածից Իսրայելի տարածքի դեմ արձակվել է 3 440 հրթիռ, որոնցից մոտ 500-ն ընկել է հենց Գազայի հատվածում։ «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգը չեզոքացրել է ռումբերի մոտ 90 տոկոսը»,- ասվում է զինվորականների հայտարարությունում։

Ի պատասխան՝ «Իսրայելի  պաշտպանության բանակը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածի ահաբեկչական թիրախներին եւ անհրաժեշտության դեպքում կշարունակի ուժ կիրառել»,- ավելացրել են մամուլի ծառայությունում։

Ընդհանուր առմամբ 62 իսրայելական կործանիչ մայիսի 18-ի գիշերը 110 կառավարվող ռումբ է նետել 65 զինվորական օբյեկտների վրա, որոնք մտնում են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա հաղորդակցությունների համակարգի մեջ, տեղեկացրել են բանակի մամուլի ծառայությունում։ «Կործանիչները եւ անօդաչու թռչող սարքերը չորրորդ անգամ հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության թունելների հանակարգին Գազայի հատվածի հյուսիսում։ Հարվածի ընթացքում 62 կործանիչ խոցել է 65 ահաբեկչական թիրախ՝ 110 միավոր կառավարվող սպառազինություն օգտագործելով»,- ասվում է զինվորականների հայտարարությունում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ