News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Amazon կորպորացիան Metro-Goldwyn-Mayer կինոընկերությունը ձեռք բերելու բանակցություններ է վարում, տեղեկացնում է Variety ամսագիրը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Հրապարակման համաձայն՝ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։ Գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 9 մլրդ դոլար, տեղեկացնում է Gazeta-ն։

Տեղեկացվում է, որ գործարքը կազմակերպվել է Amazon Studios-ի եւ Prime Video-ի փոխնախագահ Մայք Հոփկինսի եւ MGM վարչության նախագահ Քեւին Ուլրիխի կողմից։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, երկու ընկերությունների ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել  այս տեղեկատվությունը։

2020թ. դեկտեմբերին MGM Holdings կինոընկերությունը հայտարարել էր այն մասին, որ վաճառքի է հանում Metro-Goldwyn-Mayer կինոստուդիան։ Այն ժամանակ փորձագետները կինոստուդիան գնահատել էին 5,5 մլրդ դոլար։ Կինոստուդիայի վաճառքը վաղուց էր նախատեսվում, բայց կորպորացիան չէր կարողանում համաձայնության գալ գնորդների հետ՝ գնի հետ կապված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ