News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սահմանում տեղի ունեցող գործընթացների հետ կապված Հայաստանի իշխանությունները հայտարարություն են ներկայացրել իրենց հանցագործության մասին: Այս մասին մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Ղարաբաղի նախագահի՝ անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Ըստ նրա՝ իշխանությունները, փաստորեն, հպարտ են իրենց անգործությամբ, մասնավորապես՝ որ դրա սահմանի մեծ մասում դիրքեր չկան՝ դրանով պայմանավորելով այն, որ ոչ ոք չշջափակման մեջ չէ: Նա պարզաբանեց, որ դրանք հանցագործության մասին հայտարարություններ են, եւ հենց դրանում է ամենամեծ խնդիրը, ինչն էլ թշնամուն թույլ տվեց ներթափանցել Հայաստանի տարածք:
Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ Ղարաբաղում գործընթացները սերտորեն կապված են Սյունիքում եւ Գեղարքունիքում թշնամու ագրեսիայի հետ, իսկ Բաքուն, օգտվելով Հայաստանի իշխանությունների թուլությունից, իր համար լծակներ է ստեղծում ՝ առավելագույն օգուտ ստանալու համար:

Փորձագետը նշեց, որ Հայաստանը ոչ միայն դասեր չի քաղել Ղարաբաղի պատերազմից, այլ էլ ավելի է խորացրել ճգնաժամը: «Իշխանությունների անգործության արդյունքում Հայաստանը ստիպված էր դիմել արտաքին ուժերի: Այն գործընթացները, որոնք այսօր անհանգստացնում են հասարակության առողջ հատվածին, արդեն վաղուց են նկատելի Սյունիքի բնակիչների համար: Միեւնույն ժամանակ, հասարակության մեջ ջրբաժաններ են ստեղծվել, եւ այլ մարզերի որոշ բնակիչներ կարծում են, որ Սյունիքի խնդիրը նրանց չի վերաբերում: Հասարակության առողջ հատվածը չկարողացավ ամրապնդել հասարակության այն գիտակցումը, որ Ղարաբաղը պաշտպանող զինվորը պաշտպանում է նաեւ Երեւանը: Հասարակության մի մասը չի հասկանում իրավիճակի ողբերգությունը եւ որոշ դեպքերում՝դրա անշրջելիությունը»,- շեշտեց նա:

Ըստ նրա՝ բոլոր քաղաքական ուժերի հիմնական խնդիրը ներկայիս իշխանությունների վերարտադրությունը թույլ չտալն է, քանի որ դա անկանխատեսելի հետեւանքներ կունենա երկրի համար: «Դրա համար ցանկացած մեթոդ արդարացված է. սկսած փողոցային պայքարից՝ մինչեւ մասնակցությունն ընտրություններին: Ես հակասություններ չեմ տեսնում այս երկու գործընթացները համատեղելու մեջ»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ