News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Փրփուրը բերանին հակամարտությունը Մերձավոր Արեւելքում չես լուծի, Թուրքիան պետք է նպաստի իրավիճակի դեէսկալացմանը, երեքշաբթի հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի «անեծքը»:

Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անիծում է Ավստրիայի կառավարությանն այն բանից հետո, երբ Ավստրիայի դաշնային գերատեսչություններում բարձրացվեցին Իսրայելի դրոշները:

«Փրփուրը բերանին Մերձավոր Արեւելքի հակամարտությունը չես լուծի: «ՀԱՄԱՍ»-ն ահաբեկչական կազմակերպություն է: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի նրանք մեզ օրենք պարտադրեն»,- հայտարարել է Շալենբերգը:

Նրա խոսքով՝ կառավարությունների, այդ թվում՝ ավստրիականի դեմ ուղղված նման հարձակումներով, որոնք Իսրայելի կողմից են ահաբեկչության դեմ, թուրք քաղաքական գործիչները հերթական անգամ ցույց տվեցին «օրենքի իրենց սարսափեցնող ըմբռնումը»:

Ավստրիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ Էրդողանի խոսքերից հետո Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ:

«Նախագահ Էրդողանի այդ անհեթեթ հայտարարություններից հետո առավոտյան Թուրքիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն՝  Ավստրիայի դիրքորոշումը հստակ կերպով փոխանցելու համար»,- նախարարությունում հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, անցյալ ուրբաթ Իսրայելի դրոշը բարձրացվել էր կանցլերի դաշնային գերատեսչության տանիքին՝ ի նշան համերաշխության, քանի որ «Իսրայելի դեմ ահաբեկչություններն արժանի են ամենախիստ դատապարտման»: Կանցլերի գրասենյակից հետո Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես բարձրացրեց Իսրայելի դրոշը՝ հայտարարելով իր ուժեղ աջակցության մասին Իսրայելի անվտանգությանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիբանանյան ճգնաժամը աշխարհում վատագույններից մեկն է 1850-ականներից ի վեր
Տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի աշխարհում տասնիններորդ դարի կեսերից ի վեր ամենալուրջ ճգնաժամերի տասնյակում, հնարավոր է՝ եռյակում․․․
ՄԱԿ. Իսրայելական ուժերը կարող էին ռազմական հանցագործություններ կատարել ՀԱՄԱՍ-ի դեմ 11-օրյա պատերազմի ընթացքում
Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում ՀԱՄԱՍ-ի դեմ անխտիր հրթիռային հարձակումները նույնպես պատերազմի կանոնների ակնհայտ խախտում են․․․
Ասադը տիկնոջ հետ Դամասկոսի մոտ գտնվող Դումա քաղաքում քվեարկել է Սիրիայի նախագահի ընտրություններում
Սիրիայի նախագահը մասնակցել է երկրի նախագահի ընտրության քվեարկությանը...
Սիրիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լրագրողներն ամբողջ աշխարհից եւ տարբեր երկրներից հրավիրված դիտորդները կկարողանան հետեւել ընտրություններին ամբողջ օրվա ընթացքում...
Բլինքենն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջին այցով ժամանել է Իսրայել
Բլինքենի` Իսրայելից սկսվող այցի շրջանակներում պանակցություններ են նախատեսված Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի, Հորդանանի թագավոր Աբդուլահ Երկրորդի հետ...
Բլինքենը մերձավորարեւելյան շրջագայության է մեկնում՝ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի ռեժիմը ամրապնդելու համար
Պետքարտուղար Բլինքենը կհանդիպի իսրայելցի ղեկավարների հետ՝ Իսրայելի անվտանգության նկատմամբ մեր վճռական հավատարմությունը քննարկելու համար․․․
Ամենաշատ