News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Երեկ Ազատության հրապարակում գրանցվել է տհաճ միջադեպ. բերման է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նկատի ունենալով արձանագրված միջադեպին նախորդածի զարգացումների նվազ վտանգավորությունը՝ ստիպված ենք արձանագրել, որ ոստիկանությունը գործադրել է  անհամաչափ ուժ՝ հաշվի չառնելով նաև երկրի հանդեպ պարոն Հարությունյանի ոչ տարիների վաստակը, ոչ էլ պատկառելի տարիքը։  Տպավորություն է, որ նպատակային աշխատանք է տարվում հանրության հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց շրջանում վախի մթնոլորտի  սերմանման ուղղությամբ, համառորեն խորացվում է հասարակություն-ոստիկանություն անջրպետը։

Պարոն ոստիկանապետ, Ձեզ հարիր չէ նման վարքագիծն ու գործելաոճը, այսկերպ  խորացվում է ոստիկանության նկատմամբ բացասական վերաբերմունքը,  այնինչ անհրաժեշտ է նպաստել հասարակության մեջ լարվածության թուլացմանը, բաժանարար գծերի վերացմանը, ոստիկանության մեր գործընկերների նկատմամբ հարգանքի պահպանմանն ու խորացմանը»:

Տպել
Ամենաշատ