News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կեսօրին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) շենքում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթի վերաբերյալ։ Ասուլիսի բանախոսներն էին «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Քերոբյանը,  «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ Արման Պողոսյանը,  «Ռեսպոնդրոն» ծրագրի ԱԻՆ պատասխանատու Արմինե Հայրապետյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Ինժեներական գիտությունների ծրագրի ղեկավար Սաթենիկ Մնացականյանը:

Ասուլիսի ընթացքում նշվեց, որ մրցույթը տեղի է ունենալու 2021 թվականի սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում։ Մրցույթի նպատակն է մասնակիցներից լուծումներ ստանալ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար։ 

Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։ Հաշվի առնելով այս խմբերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ։

Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր. կրակի օջախի հայտնաբերում, տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը կարող է էապես  բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը:

Մրցույթի մասնակցության հայտ ներկայացնող խմբերը կարող են առաջարկել նաև լուծումներ, որոնք նշված չեն ցանկում: Նախաձեռնող խումբը դրանք անպայման կդիտարկի և նպատակահարմարության դեպքում՝ կներառի առաջարկվող խնդիրների ցանկում:

Մրցույթի մասնակցության հայտերը հասանելի են հետևյալ հղումով և ընդունվում են ս. թ. մայիսի 6-ից 26-ն ընկած ժամանակահատվածում։ Հայտերի ընդունման փուլի ավարտից հետո մասնակիցներին կտրամադրվի առաջադրանքների նկարագրությունը։

Մրցույթը իրականացվում է ԵՄ Հորիզոն 2020 «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում, որը միտված է արտակարգ իրավիճակներում իրավիճակային իրազեկման համակարգի զարգացմանն ու կիրառմանը, ինչպես նաև առաջին արձագանքողին անհրաժեշտ տեղեկատվության և կապի ծառայությունների տրամադրմանը:

Մրցույթի կազմակերպիչներն են «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ