News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն այցով մեկնել է Իսրայել եւ Գազա՝ փորձելով կանխել այնպիսի զարգացումները, ինչպիսիք են Լիբիայի եւ Թուրքիայի միջեւ ծովային սահմանի մասին հուշագրի ստորագրումը, գրում է Kathimerini-ն:

Աթենքը նախազգուշացվել է Թուրքիայի եւ Գազայի հատվածի միջեւ բացառիկ տնտեսական գոտիները սահմանազատման ծրագրերի մասին: Երուսաղեմ, Թել Ավիվ եւ Ռամալլա մեկնելու Դենդիասի որոշումը կայացվել էր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ խորհրդակցելուց հետո` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Պաղեստինի «միակ պաշտպան» ներկայանալու փորձերի ֆոնին՝Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ լարվածության ֆոնին: Մինչդեռ Անկարան ճնշում է գործադրում ցրված պաղեստինյան իշխանությունների վրա՝ Հունաստանի Կաստելորիզո կղզու դիմաց Թուրքիայի ափերի մոտ ԲՏԳ-ի սահմանազատման նպատակով:

Նման արդյունքը ոչ միայն լուրջ խնդիրներ կստեղծեր Հունաստանի եւ Կիպրոսի համար, որոնց իրավասությունը կխախտվեր նման սահմանազատմամբ, այլ նաեւ Իսրայելը եւ Թուրքիան մերձեցնելու ջանքերի դագաղի վերջին մեխը կդառնար:
Դենդիասը կհանդիպի իր իսրայելցի գործընկեր Գաբի Աշկենազիի, Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս III եւ Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեի հետ:

Ի սկզբանե պայմանավորվածություն կար, որ Դենդիասը կհանդիպի իր պաղեստինցի գործընկեր Ռիադ ալ-Մալիքիի հետ: Սակայն ալ-Մալիքին հրաժարվել էր հանդիպել՝ պատճառաբանելով, որ Աթենքն Իսրայելի բարեկամն է եւ ամբողջովին անտեսում է Պաղեստինի դիրքորոշումը:

Դենդիասի այցը տարածաշրջան ի սկզբանե պլանավորված էր Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ համաձայնեցմամբ, քանի որ Աթենքը ցանկանում է լիովին ներդաշնակ լինել տարածաշրջանի հիմնական արաբ խաղացողի՝ Եգիպտոսի հետ:

Դենդիասը՝ հակամարտության բռնկումից հետո տարածաշրջան այցելած ԵՄ անդամ պետության առաջին պաշտոնյան, կմասնակցի նաեւ Եվրամիության արտգործնախարարների միջեւ հանդիպմանը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
Նույն օրը Դենդիասը կմեկնի Հորդանան՝արտգործնախարար Այման Սաֆադիի հետ բանակցելու համար, իսկ հինգշաբթի կայցելի Կահիրե:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ