News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցումից զատ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միանվագ 250,000 դրամ աջակցություն է տրամադրում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Ծրագրից կարող են օգտվել օրենսդրությամբ նախատեսված կարգով Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից որպես թրաֆիքինգի և շահագործման զոհ նույնացված անձինք։ Թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհ հանդիսացող անձինք կարող են դիմել ԱՍՀՆ /թեժ գիծ՝ 114/, Ոստիկանություն /թեժ գիծ՝ 102/ կամ գործընկեր հասարակական կազմակերպություն՝ «Դեմոկրատիան այսօր»՝ թեժ գիծ՝ 080 05 05 58:

Նախարարության կողմից պատվիրակված ծառայության շրջանակում՝ թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական վերականգնողական  ծառայություններ, կացարան, բնաիրային օգնության, անհրաժեշտ փաստաթղթեր կամ վերականգնում, խնամք, բժշկական օգնություն և սպասարկում, իրավաբանական օգնություն, աշխատանքի տեղավորման աջակցություն և այլն։

Տպել
Ամենաշատ