News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ներկայացնելով տրանսֆորմացիայի ծրագիրը՝ գերմանական Volkswagen ընկերությանը պատկանող Lamborghini-ն ներկայացրել է «Lamborghini-ի ապագա մոդելների եւ Սանտ Ագատա Բոլոնյեզեի մի հատվածի դեկարբոնացման ճանապարհային քարտեզ», որտեղ գտնվում է Իտալիայում գործարանի կենտրոնակայանը: Ընկերությունը առաջիկա տասը տարիների ընթացքում կանցնի հիբրիդային մոդելիների արտադրության՝ մինչեւ 2020-ականների երկրորդ կեսին ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենայի գործարկման: «Lamborghini-ի էլեկտրաֆիկացման ծրագիրը աշխարհում արմատական փոփոխությունների համատեքստում նոր անհրաժեշտ ուղղություն է, եւ մենք ցանկանում ենք մեր նպաստը ունենալ այս գործում` շարունակելով կրճատել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը որոշակի նախագծերի միջոցով», - հայտարարել է Automobili Lamborghini-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Ստեֆան Վինկելմանը:    

Lamborghini-ի ճանապարհային քարտեզը կազմված է երեք փուլից, որոնք նախատեսում են սահուն անցում ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաների մինչեւ 2024 թվականի վերջը: Վինկելմանի խոսքով՝ ավտոմեքենաների նման էլեկտրաֆիկացումը զգալիորեն կնվազեցնի ածխաթթու գազի արտանետումները մինչեւ 2025 թվականի սկիզբը: Հիբրիդային անցումը կներառի այն, ինչը նա անվանել է «աննախադեպ ներդրումներ»՝ ավելի քան 1,5 միլիարդ եվրո գումար է առանձնացվել չորս տարվա ընթացքում էլեկտրական ավտոմեքենաներ ստեղծելու նպատակով, ինչը Lamborghini-ի պատմության մեջ ամենամեծ ներդրումն է: «Տասնամյակի երկրորդ կեսը նվիրված կլինի ամբողջությամբ էլեկտրական տրանսպորտային միջոցներին», - հաղորդում է ընկերությունը, իսկ տեխնոլոգիական նորարարություններն այս փուլում «կենտրոնացված են արտադրողականության ապահովման եւ սեփական սեգմենտի գագաթնակետում նոր արտադրանքի դիրքավորման վրա»:  Ամբողջությամբ էլեկտրական մոդելի ծրագիրը կարծես թե փոքր-ինչ հետ է մնում մրցակից Ferrari-ի ճանապարհային քարտեզից: Ferrari-ի նախագահ Ջոն Էլկանը հայտարարել է, որ սուպերմեքենաների իտալական արտադրողը 2025 թվականին կներկայացնի մարտկոցով աշխատող իր առաջին էլեկտրամոբիլը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ