News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի նախարարությունը Լիբանանի դեսպանին հանձնել է բողոքի նոտա՝ դատապարտելով Լիբանանի արտգործնախարարի մեկնաբանությունները, որոնք ԱՄԷ-ն անվանել է «անհամատեղելի դիվանագիտական նորմերի հետ», հաղորդում է Reuters-ը: 

«ԱՄԷ արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարությունը խստորեն դատապարտում է Լիբանանի գործող արտգործնախարար Շարբել Վեհբեի ստորացուցիչ եւ ռասիստական հայտարարությունները Սաուդյան Արաբիայի թագավորության եւ Պարսից ծոցի մյուս երկրների հասցեին», - հաղորդում է ԱՄԷ WAM պետական լրատվական գործակալությունը:

Նախօրեին հեռուստահարցազրույցի ժամանակ Վեհբեն Պարսից ծոցի երկրներին մեղադրել է Իրաքում եւ հարեւան Սիրիայում «Իսլամական պետությանը» աջակցելու մեջ:

Միեւնույն ժամանակ, Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրների հասցեին նախարարի կողմից արված քննադատական մեկնաբանությունները չեն արտացոլում երկրի պաշտոնական քաղաքականությունը, որը նպատակ ունի խուսափել Լիբանանի նախկին դաշնակից եւ դոնոր պետությունների հետ հարաբերությունների հետագա սրացումից:

Վեհբեն երեքշաբթի հայտարարել է, որ իր մեկնաբանությունները խեղաթյուրվել են, իսկ նախագահ Միշել Աունը, որը, ինչպես եւ Վեհբեն, քրիստոնյա մարոնիտ է, հայտարարել է, որ նախարարի մեկնաբանությունները եղել են նրա «անձնական կարծիքը» եւ բարձր է գնահատել «եղբայրական» հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ: 

Սաուդյան Արաբիան կանչել է թագավորությունում Լիբանանի դեսպանին եւ նրան է հանձնել նոտա առ այն, որ Վեհբեն «հանցագործություն» է գործել:
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վեց երկրները հորդորել են Վեհբեին պաշտոնապես ներողություն խնդրել Պարսից ծոցի երկրներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ