News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ռեժիսոր Ջերեմի Քորբելը հրապարակել է ԱՄՆ ռազմածովային նավատորմի տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես է չբացահայտված թռչող օբյեկտը անհետանում ջրում Կալիֆոռնիայի ափերի մոտ:

Ռեժիսորի խոսքով՝ տեսանյութը նկարահանվել է 2019 թվականի հուլիսին ռազմածովային ուժերի ինքնաթիռի կողմից եւ ձայնագրվել է USS Omaha ռազմական տեղեկատվության կենտրոնում:

Ռեժիսորի կողմից NBC News-ին փոխանցած տեսանյութում տեսանելի է գնդաձեւ առարկա, որը նախքան վերանալը մի քանի րոպե թռնում է ջրերի վրայով Սան Դիեգոյի մերձակայքում:

Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ տեսանյութը ձայնագրվել է ռազմածովային ուժերի կողմից եւ հայտարարել է, որ այն կուսումնասիրվի Պենտագոնի չբացահայտված օդային երեւույթների աշխատանքային խմբի կողմից, որը ստեղծվել է անցյալ տարի նման օբյեկտների «բնույթն ու ծագումը հասկանալու» համար: 

Տեսանյութը հրապարակվել է «60 րոպե» հաղորդաշարի եթերում ռազմածովային ուժերի նախկին երկու օդաչուների հետ հարցազրույցները ցուցադրելուց մի քանի օր առաջ, որոնք հիշում էին, թե ինչպես են իրենց ուղարկել «մի քանի անոմալ թռչող սարքեր» ուսումնասիրելու: Նման դեպք է տեղի ունեցել նաեւ Սան Դիեգոյի մերձակայքում 2004 թվականին: 

Օդաչուներից մեկը՝ հրամանատար Դեյվ Ֆրավորը պատմել է, որ մինչ անհետանալը հայտնաբերել են ջրի վերեւում տեղաշարժվող «փոքրիկ սպիտակ օբյեկտ»: Վայրկյաններ անց օբյեկտը կրկին հայտնվել է նրա ռադարի վրա՝ 60 մղոն հեռավորության վրա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ