News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լոռու մարզից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15 տարեկան երեխա, ով ցած է ընկել ձորից ու ծանր վիճակում՝ մթագնած գիտակցությամբ, նյարդաբանական խնդիրներով տեղափոխվել Տաշիրի բժշկական կենտրոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

«Սանավիացիան շարունակում է կյանքեր փրկել

Լոռու մարզից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15 տարեկան երեխա, ով ցած է ընկել ձորից ու ծանր վիճակում՝ մթագնած գիտակցությամբ, նյարդաբանական խնդիրներով տեղափոխվել Տաշիրի բժշկական կենտրոն։

Տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո սանավիացիայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Սանավիացիայի շնորհիվ երեխային հաջողվել է Երևան տեղափոխել մեկ ժամում, սովորական դեպքում դա կտևեր հինգ ժամ (2.5/2.5), ինչն էլ թույլ է տվել բժիշկներին արագ անցնել բուժման պրոցեսին ու փրկել հերթական կյանքը:

Երեխայի վիճակն այժմ գնահատվում է բավարար։

Նկատվում է ապաքինման դրական տեղաշարժ»

,- գրել է նա։

Տպել
Ամենաշատ