News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բարգավաճ Հայաստանն ու Լուսավոր Հայաստանը Նիկոլի գործիքներն են, որոնց օգնությամբ նա պլանավորում է իր գերազանցությունը: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Արդեն 6 օր է ՀՀ տարածքն օկուպացված է թշնամու զորքերով: Այդ ընթացքում մենք լսել ենք ամեն ինչ. Նիկոլի վախկոտ լռությունից մինչեւ Սյունիքի մարզպետի սուտը, ՊՆ նախարարի անկարողության ճանաչումից մինչեւ ԱԽ քարտուղարի զառանցանքը: Սակայն կա եւս մեկը՝ խորհրդարանական պետության բարձրագույն ամբիոնը՝ խորհրդարանը: Իսկ խորհրդարանական ուժերը լռում են: Եւ եթե  իշխանական ուսապարկերի կուսակցության հետ ամեն ինչ պարզ է, ապա իրենց խորհրդարանական ընդդիմություն համարողների լռությունը պատժելի է: Բանն այն է, որ Բարգավաճ Հայաստանը (առաջնորդն է Գագիկ Ծառուկյանը) եւ Լուսավոր Հայաստանը (առաջնորդն է Էդմոն Մարուքյանը) երբեք ընդդիմություն չեն եղել: Նախ թվենք փաստերը.

Եւ այսպես.

- այդ երկու կուսակցությունները սատարել են նիկոլյան հեղափոխությունը;

-այդ երկու կուսակցությունները մասնակցել են իշխանությունն ուզուրպացնելու գործում;

- այդ երկու կուսակցությունները ստացել են նախարարական պաշտոններ նիկոլյան խորհրդարանում, մի քանի նշանակվածներ դեռեւս պաշտոնավարում են;

- այդ երկու կուսակցությունները ողջունել են 2018 թվականի ընտրությունների անցկացնումը նիկոլյան սցենարով;

- այդ երկու կուսակցությունները չեն դիմադրել 2019 թվականի մայիսի դատարանների վրա աննախադեպ ճնշմանը;

- այդ երկու կուսակցությունները ձեւացրել են, որ չեն նկատել դատավորների նկատմամբ ֆիզիկական բռնությունը դատարաններն արգելափակելու ընթացքում;

- այդ երկու կուսակցությունները չեն արձագանքել Հրայր Թովմասյանի նկատմամբ ծաղրանքին եւ անթաքույց ճնշմանը;

- այդ երկու կուսակցությունները չեն արձագանքել դատական իշխանության զավթմանը արդեն Գագիկ Ջհանգիրային նշանակելու եւ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ճնշման միջոցով;

- այդ երկու կուսակցությունները չեն արձագանքել Նիկոլի օգնական Աննա Վարդապետյանի միջամտությանը իշխանության ընդդիմադիրների դեմ քրեական գործերի հետաքննության ժամանակ;

- այդ երկու կուսակցությունները չեն բարձրացրել հարցեր զոհվածների, վիրավորների, անհետ կորածների եւ ռազմագերիների մասին ստի վերաբերյալ;

- այդ երկու կուսակցությունները չեն բարձրաձայնել հարցեր Հայաստան հիմնադրամից միջոցների հափշտակության մասին;

- այդ երկու կուսակցությունները չեն փորձել ստեղծել Արցախյան երրորդ պատերազմի հանգամանքները քննելու հանձնաժողով;

- այդ երկու կուսակցությունները չեն փորձել հասկանալ, թե ինչպես են ձախողվել զինամթերքի գնումը (ՕՍԱ-ԱԿ, Սու30), ինչպիսի խախտումներ են տեղի ունեցել;

- այդ երկու կուսակցությունները ձեւացրել են, որ չեն նկատել, որ Արարատ Միրզոյանը թուրքական եւ հայկական հատուկ ծառայությունների գործակալ է;

- այդ երկու կուսակցությունները լռում են աննախադեմ աճած պետական պարտքի մասին;

- այդ երկու կուսակցությունները չեն առաջադրել լուրջ օրինագծեր, որոնք կարող էին թուլացնել նիկոլյան իշխանությունը;

- այդ երկու կուսակցությունները համաձայնություն են ձեռք բերել Նիկոլի հետ 2021 թվականի ընտրությունները Նիկոլի համար հարմարավետ անցկացնելու համար;

- այդ երկու կուսակցությունները կարող էին բողոքարկել ՍԴ-ում հրաժարականից հետո Նիկոլի կողմից վարչապետի գործառույթների կատարումը, սակայն չեն արել դա;

- այդ երկու կուսակցությունները ոչ մի անգամ չեն օգտագործել ՍԴ դիմելու հնարավորությունը քաղաքացիական ազատություններն ակնհայտորեն խախտելու հարցերով՝ համավարակի ընթացքում խոսքի ազատության սահմանափակում եւ ռազմական դրություն, համավարակի ընթացքում զանգվածային հետապնդումներ, ԲՈՒՀ-երի անկախության խախտում եւ այլն:

Ես մի քանի անգամ ասել եմ, որ 2018 թվականին ընտրողները ցանկացել են տեսնել խորհրդարանն առանց ընդդիմության: Ընդդիմությունը պետք է հենց այսպիսի դեպքերի համար, երբ անհրաժեշտ է սանձել իշխությունը զավթածներին, երբ անհրաժեշտ է իշխանության պատասխանատվության ենթարկել ստի եւ հափշտակության համար, երբ պետք է պայքարել Հայրենիքի համար:

Խոսելով վերջին 3 տարիների խորհրդարանական ընդդիմության մասին՝ մենք, անգամ դա չցանկանալով, հաստատում ենք հետեւյալը. Բարգավաճ Հայաստանն ու Լուսավոր Հայաստանը Նիկոլի գործիքներն են, որոնց օգնությամբ նա պլանավորում է իր գերազանցությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ