News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի Հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 18-ին տեղի ունեցավ  «Մեդիան և տեղեկատվությունը XXI դարի պատերազմներում» խորագրով գիտաժողով:

«Մեդիան և տեղեկատվությունը XXI դարի պատերազմներում» խորագրով գիտաժողովի նպատակն է համախմբել հայալեզու գիտնականներին և հետազոտողներին արդի դարաշրջանի պատերազմների վերաբերյալ միջդիսցիպլինար քննարկումների շուրջ: Գիտաժողովի շրջանակում երկրի առաջատար կրթական և գիտահետազոտական կենտրոնների շուրջ 16 հետազոտողներ իրենց զեկույցներում ներկայացրել են ռազմական կոնֆլիկտների և ազգային անվտանգության համատեքստում զանգվածային լրատվամիջոցների, համացանցի, սոցիալական ցանցերի և տեղեկատվության դերի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունների արդյունքները:

«2020 թ. Արցախյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այսօր անհրաժեշտություն է դարձել պատերազմներում տեղեկատվության և մեդիայի դերի քննարկումն ու վերհանումը, դրանց ուսումնասիրության համար նոր գիտական մոտեցումների և մեթոդաբանությունների մշակումը։ Հույս ունենք՝ նմանատիպմիջդիսցիպլինար քննարկումները և տարբեր գիտաուսումնական հաստատություններ ներկայացնող գիտնականների համագործակցությունը կլինի շարունակական։ Վերջինս թույլ կտա բարելավել ինչպես պատերազմական, այնպես էլ հետպատերազմական պայմաններում մեր կողմից իրականացվող տեղեկատվաքարոզչական աշխատանքները՝ ապահովելով տեղական փորձի համար կիրառելի գիտական մոտեցումներ ու մեթոդաբանություն և վերջիներիս արդյունավետ կիրառում», – նշեց ԲՊՀ Հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Դավիթ Մոսինյանը։ 

«Մեդիան և տեղեկատվությունը XXI դարի պատերազմներում» խորագրով գիտաժողովի անցկացումը չափազանց կարևոր նշանակություն ունի հետպատերազմյան Հայաստանում պետության տեղեկատվական անվտանգության համակարգի առջև ծառացած, ինչպես նաև այս ուղղությամբ հայ հասարակությանը սպառնացող նոր մարտահրավերները վեր հանելու, գնահատելու, պատերազմի ընթացքում թույլ տված և ներկայում շարունակվող սխալները վերլուծելու, վերանայելու և բովանդակային նոր լուծումներ առաջարկելու տեսանկյունից։
«Ադրբեջանա-թյուրքական տեղեկատվական մարտավարությունը 44-օրյա պատերազմի ընթացքում» վերտառությամբ զեկույցի միջոցով փորձ է արվում ներկայացնել ինչպես արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրան նախորդած և հաջորդած ժամանակահատվածում տեղեկատվական-քարոզչական ճակատում թուրք-ադրբեջանական դաշինքի համագործակցության գաղափարական, նպատակային առանձնահատկությունների, սկզբունքների, դրսևորումների վերլուծությունը, դրանց հետ կապված առանձին իրողությունների մասնագիտական գնահատականները, ինչպես նաև օր առաջ ձեռնամուխ լինել մեզ պարտադրված «տեղեկատվական պատերազմում», դեռևս չկարգավորված հակամարտության պայմաններում համարժեք քայլերի, քաղաքականության մշակմանը, իրականացմանը։
Պատերազմի արդյունքում թյուրքական գործոնի արձանագրած հաջողության հետևանքով ամբողջ տարածաշրջանում ուժային հավասարակշռության խախտման իրողությունն ինչպես նոր մարտահրավերներ, այնպես էլ նոր հնարավորություններ, աշխատանքի լայն դաշտ է  ստեղծել Հայաստանի համար։ Իսկ այս ուղղությամբ հաջողելու հարցում չափազանց մեծ կարևորություն ունի նաև տեղեկատվական հարթությունում գրագետ քաղաքականության իրականացումը, որը կարող է շահերի համադրման սկզբունքի հիման վրա էականորեն նպաստել Հայաստանի կորցրած դիրքերի վերականգնմանը, նախկին և նոր գործընկերների հետ որակապես նոր հարաբերությունների հաստատմանը»,- նշեց գիտաժողովի բանախոս, արևելագետ Արմեն Պետրոսյանը։

Գիտաժողովը կազմակերպվել էր ԲՊՀ Հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ։  
Օրակարգը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/events/589340055358088/?ti=ls:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ