Իսրայելի ռազմաօդային ուժերն անցած գիշեր հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան-Յունիսի եւ Ռաֆահ թաղամասերին: Այս մասին նշված է Twitter- ում Իսրայելի պաշտպանության ուժերի պաշտոնական էջին չորեքշաբթի տեղադրված հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
25 րոպե տեւած հարվածների ընթացքում «ՀԱՄԱՍ»-ի շարժման շուրջ 40 ստորգետնյա թիրախ է խոցվել, նշում է բանակը: Իսրայելական 52 կործանիչ-ռմբակոծիչն արձակել է մոտ բարձր ճշգրտության 120 զինամթերք: