News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել երկրի տարածքում արգելել երեք միավորումների գործունեությունը, որոնք, իբր, կապված են «Հեզբոլլահ» շիական կազմակերպության հետ: Այս մասին չորեքշաբթի Twitter-ի իր էջին հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչ Սթիվ Ալտերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ներքին գործերի դաշնային նախարար Հորստ Զեեհոֆերն արգելել է [միությունների գործունեությունը], որոնք ֆինանսավորվում են «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից»,- գրել է Ալտերը:

«Նրանք, ովքեր աջակցում են ահաբեկչությանը, Գերմանիայում անվտանգ չեն լինի: Անկախ նրանից, թե ինչ տեսքով են ներկայանում դրա կողմնակիցները՝ նրանք ապաստան չեն գտնի մեր երկրում»,- ընդգծել է ԳԴՀ ՆԳՆ ներկայացուցիչը:

Արգելքը, ըստ Bild թերթի, ուժի մեջ է մտել չորեքշաբթի առավոտյան այն բանից հետո, երբ ոստիկանությունը խուզարկություններ անցկացրեց ութ դաշնային հողերում: «Գերմանական լիբանանյան ընտանիք», «Մարդիկ՝ մարդկանց համար» եւ «Խաղաղություն տուր» միավորումները նվիրատվությունների քողի ներքո միջոցներ էին հավաքում՝ դրանք հետագայում շիական «Հեզբոլլահ» կազմակերպությանը փոխանցելու համար:

Անցյալ տարվա ապրիլին Գերմանիայի ՆԳՆ-ն արգելել էր շիական «Հեզբոլլահ» կազմակերպության գործունեությունը երկրի տարածքում: Ավելի վաղ Գերմանիայում արգելված էր միայն «Հեզբոլլահ»-ի ռազմականացված թեւը: Կազմակերպության քաղաքական գործունեությունը ոչ մի պատժամիջոցների չէր ենթարկվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ