News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելը չի հանել Գազայի հատվածի հնարավոր «վերանվաճման» հարցը, չնայած «ուժային զսպման» նրա այժմյան ռազմավարական ուղղվածությանը: Այս մասին արտասահմանյան դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնում է AFP-ն:

Նրա խոսքով՝ Գազայի հատվածի ռմբակոծումը նպատակ ունի «զսպել ՀԱՄԱՍ-ին»:

«Դրանց հարցերը լուծելու միայն երկու միջոց կա: Կարող եք կա՛մ հաղթել նրանց, եւ դա միշտ էլ բաց հնարավորություն է, կա՛մ կարող եք զսպել նրանց... Եւ մենք այժմ զբաղված ենք ուժային զսպմամբ, բայց պետք է ասեմ, որ ոչինչ չենք բացառում»:

Նա զգուշացրել է, որ Իսրայելը «չփորձի» սրել իրավիճակը, որը սկսվել է մայիսի 10-ին: Նեթանյահուն բռնության աճը կապել է այս հանգստյան օրերին նախատեսված պաղեստինյան ընտրությունները չեղյալ հայտարարելու Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի որոշման հետ:

Նրա խոսքով՝ երբ ՀԱՄԱՍ-ը «տեսավ, որ այս ընտրությունները չեն կայանալու, սկսեց բռնություն հրահրել՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ