News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անցած հանգստյան օրերին Իսրայելը կենտրոնացրել էր զորքն ու տանկերը Գազայի հետ սահմանին: Երբ դրանց շարժիչների ձայնը տարածվել էր ամբողջ երկայնքով, Իսրայելի զինվորականների ներկայացուցիչը հաստատել էր միջազգային ԶԼՄ-ներին, որ ցամաքային գործողությունն արդեն սկսվել է: Սակայն դա այդպես չէր: Իսրայելը ցանկանում էր, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները հավատային մոտեցող ցամաքային ներխուժմանը, որպեսզի ուղարկվեին մարտական դիրքեր թունելներում, որտեղ նրանք կարող էին դառնալ իսրայելյան անօդաչուների եւ ինքնաթիռների թիրախը: Արյան մեջ թաթախված Գազայում 2007 թվականին ՀԱՄԱՍ-ի կողմից իշխանությունը զավթելուց հետո Իսրայելը գերադասել է վարել իր պատերազմը հեռավար, գրում է Փիթեր Ափսը Reuters-ի համար իր հոդվածում:

«Երբ ամերիկյան զորքերը պատրաստվում են դուրս գալ Աֆղանստանից 20 տարի անց, Գազայում Իսրայելի սեփական «հավերժ պատերազմը» շփոթեցնող հուշումներ է անում այն մասին, թե ինչ տեսք կարող է ունենալ երկարատեւ արշավանքը, որը հիմնված չէ ցամաքային զորքերի վրա:

Լավագույն դեպքում Իսրայելի կողմնակիցներն ասում են, որ արշավանքն ամենաճշգրիտներից մեկն է ժամանակակից պատմության մեջ. սպանվածների թիվը շուրջ 200 է, հիմնականում պաղեստինցիներ, ինչը քիչ է՝ հաշվի առնելով կիրառվող կրակի հզորությունը:

Սակայն վատագույն դեպքում արշավանքն առաջարկում է տագնապային հայացք առ նիհիլիստական ապագան, որում հզոր պետությունները հարվածներ են հասցնում թշնամիների ուղղությամբ հեռավար՝ ուշադրություն չդարձնելով տեղում իրավիճակին: Հնարավոր է, որ դա մատնանշում է անվերջանալի հակամարտությունների դարաշրջանին բռնության պարբերական նոպաներով առանց ավարտի հույսի:

Իսրայելը դուրս է բերել իր ուժերն ու բնակչությանը Գազայից 2005 թվականին, իսկ երկու տարի հետո, երբ ՀԱՄԱՍ-ը գրավել էր այն Պաղեստինյան ինքնավարությունից իր մրցակիցներից, այն արգելափակել էր գիծը: Այդ օրվանից Իսյայելն արդյունավետորեն ճնշել է Գազան՝ խեղդելով դրա տնտեսությունը եւ վարելով պատերազմներ 2008-2009 թվականներին, 2012 եւ 2014-ին ընդդեմ ահաբեկիչների, որոնք հրթիռներ էին արձակում Իսրայելի ուղղությամբ:

Չնայած ներկայում զոհերի թիվն ավելի պակաս է, քանի Գազայում նախորդ պատերազմների ժամանակ, «հեռավար պատերազմի» կոշտությունը երկու կողմերից եղել է ողբերգական: ՀԱՄԱՍ-ը հաջողությամբ արձակել է հեռահար ազդեցության հրթիռներ Իսրայելի կենտրոնի ուղղությամբ ավելի վաղ չլսված մասշտաբներով՝ չնայած դրանց մեծամասնությունը որսացել էր Իսրայելի «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգը:

Չնայած Գազայում Իսրայելի նախկին լայնամասշտաբ ռազմական արշավանքները ներառել են ցամաքային տարր՝ այդպիսի արշավանքները թանկարժեք էին ինչպես կյանքերի տեսանկյունից, այնպես էլ Իսրայելի հեղինակության համար: Ներկայում Իսրայելը, կարծես, հավատում է, որ կարող է հասնել ցանկալիին օդից՝ չնայած քչերն են մտածում, որ դա կլինի այդպիսի վերջին արշավանքը:

Փոխարենը ե՛ւ Իսրայելը, ե՛ւ ՀԱՄԱՍ-ը հակված են բռնության կրկնակի նոպաներին, ընդ որում՝ ՀԱՄԱՍ-ը մեծացնում է Իսրայելի ուղղությամբ հարվածներ հասցնելու իր ունակությունը, իսկ Իսրայելը պարբերաբար ջախջախում է ՀԱՄԱՍ-ին Գազայում դրա հնավարությունները նվազեցնելու համար:

Այդ մոտեցմանը նպաստում են նոր տեխնոլոգիաները, այդ թվում՝ իսրայելյան մահապարտ-դրոնները, որոնք թռնում են մարտի դաշտի երկնքում թիրախի փնտրտուքով, ինչը տալիս է քաղաքական առավելություններ: Դա այն մոտեցումն է, որը Միացյալ Նահանգներն ամբողջովին կարող են ընտրել Աֆղանստանի նկատմամբ, հատկապես, եթե Աֆղանստանի կառավարությունը զիջի տարածքը կամ, վատագույն դեպքում, երկիրը թալիբներին:

Միացյալ Նահանգներն Աֆղանստանում, ինչպես եւ Ֆրանսիան Արեւմտյան Աֆրիկայում իսլամիստ ծայրահեղականների հետ պայքարում, դեռեւս զգալի չափով կենտրոնացած են տեղական ուժերի եւ խորհրդականների հետ աշխատանքի շուրջ, որպեսզի ստվերեն խմբավորումներին, ինչպես «Իսլամական պետությունը»: Սակայն շատ հնարավոր է պատկերացնել, որ դրանք անցում կկատարեն դեպի մոտեցումը, որն ավելի է համապատասխանում Գազային՝ տարածաշրջանում թշնամիներին զսպելուն, որից հետո նրանց անողոքաբար հարվածելուն ընթացիկ կամ պարբերական արշավանքների դեպքում:

Չնայած իսրայելյան ճշգրտությունը կարծես կատարելագործվել է եւ բազմաթիվ շենքեր խոցվում են միայն նախազգուշացումից հետո, ինչպես Գազայում Associated Press եւ Al Jazeera,  լրատվականների գրասենյակներով շենքերը, Գազայում հասցված հարվածների հետեւանքները սարսափելի են:

Չնայած հրադադարի հույսերն աճում են միջազգային հանրության ճնշման շնորհիվ՝ դա քիչ ազդեցություն կունենա Գազայի բնակչության վիճակի վրա: 14-ամյա շրջափակումը դադարկել է դրա տնտեսությունը եւ, որքանով պարադոքսալ չէ, ամրապնդել է ՀԱՄԱՍ-ի իշխանությունը:

Չնայած երկու կողմերից բոլոր ֆիզիկական ռիսկերին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարության համար, այդ մոտեցումն առավել լայն իմաստով ծառայում է նրանց, ովքեր գտնվում են երկու կողմերից վերեւում:

Միջազգային ճնշումը եղել է լիովին ապարդյուն, եւ Իսրայելը, կարծես, ենթադրում է, որ կարող է պակաս զգայուն դառնալ արտասահմանյան կարծիքի նկատմամբ:

Մի օր թնդանոթները, ամենայն հավանականությամբ, կլռեն: Սակայն դա կլինի միայն ժամանակավոր դադար եւ մի քանի ամսվա կամ տարվա ընթացքում համանման հակամարտությունը դարձյալ կբռնկվի:

Եթե գալիք տարիներին այդպես տեղի ունենա նաեւ աշխարհի մյուս երկրներում, դա կլինի ողբերգական միտում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ