News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իսրայելին եւս մի քանի օր է պետք Գազայում օպերացիան ավարտին հասցնելու համար, հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Սակայն վերջինս շեշտել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ օպերացիան շուտով կավարտվի, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյային:

Զրույցի ընթացքում Բլինքենն Աշկենազիին ասել է, որ ԱՄՆ-ն արգելափակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ֆրանսիայի նախաձեռնությունը Գազայի հարցով, բայց երկար ժամանակ չի կարող հրապարակավ եւ դիվանագիտորեն աջակցել Իսրայելին, հիմնականում՝ ՄԱԿ-ում, հայտարարում են իսրայելցի պաշտոնյաները:

Աշկենազին հայտարարել է, որ Իսրայելը դեռ մի քանի ռազմական նպատակ ունի, որոնք հույս ունի իրականացնել Գազայում, եւ որ իրեն ավելի շատ ժամանակ է պետք:

Վերջին օրերին Եգիպտոսի հետախուզության ներկայացուցիչները եւ Մերձավոր Արեւելքում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Թոր Վենեսլանդը բանակցություններ են վարել «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյաների եւ Իսրայելի ազգային անվտանգության խորհրդական Մեյր Բեն Շաբաթի հետ հնարավոր հրադադարի վերաբերյալ:

Իսրայելցի պաշտոնյաները հայտարարում են, որ Բեն Շաբաթը լսել է առաջարկները, բայց Նեթանյահուից բանակցություններ սկսելու թույլտվություն չի ստացել: Մյուս կողմից, «ՀԱՄԱՍ»-ն ակտիվորեն գործում էր:

Իսրայելցի պաշտոնյաները հայտնել են, որ հինգշաբթի քաղաքականության փոփոխություն եւ բանակցությունների մեկնարկ են ակնկալում:

Մինչդեռ «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Աբու Մարզուկը չորեքշաբթի հայտարարել էր, որ ակնկալում է, որ բանակցությունները մեկ-երկու օրվա ընթացքում զինադադարի կհանգեցնեն:

Այնուամենայնիվ, ըստ իսրայելական իշխանությունների, համաձայնության հասնելը կարող է 24-ից 72 ժամ տեւել՝ ժամանակ, որն Իսրայելն ուզում է օգտագործել Գազայում իր ռազմական պլաններն ավարտին հասցնելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ