News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելը ավիահարվածների շարք է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետեւանքով առնվազն մեկ պաղեստինցի զոհվել է, մի քանիսը վիրավորվել են։

Պայթյունները ցնցել են Գազա քաղաքը, եւ նարնջագույն բոցը լուսավորել է լուսադեմի երկինքը։ Տեղեկացվել է նաեւ Դեյր էլ Բալահ կենտրոնական քաղաքում եւ Խան-Յունիս հարավային քաղաքում տեղի ունեցած ավիահարվածների մասին։ Լուսադեմին Խան-Յունիսի բնակիչներն ականատես են եղել առնվազն հինգ մասնավոր տան փլատակներին։ Ուժեղ ավիահարվածներ են հասցվել նաեւ Գազա քաղաքի Աս Սաֆթավի առեւտրային փողոցին, տեղեկացնում է AP-ը։

Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի հրամանատարների չորս տների՝ թիրախավորելով «ռազմական ենթակառուցվածքը», ինչպես նաեւ Գազա քաղաքում ՀԱՄԱՍ-ի գրոհայինի տան զինապահեստը։

Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Խան-Յունիսում Խավալդի ընտանիքի երկհարկանի տունը փլուզվել է։ Հարեւանի խոսքով՝ բոլոր 11 բնակիչները վիրավորվել են եւ հոսպիտալացվել։

Նրա խոսքով՝ կոտորակառումբն ընկել է հարեւանությամբ գտնվող ընտանիքի տան վրա՝ սպանելով մորաքրոջը, վիրավորելով աղջկան եւ երկու քեռորդիներին։ Մերձակա հիվանդանոցի ներկայացուցիչը հաստատել է կնոջ զոհվելու փաստը եւ ասել, որ առնվազն 10 մարդ վիրավորումներ է ստացել։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Բայդենի աշխատակազմի կոչը՝ դադարեցնել գործողությունը, որի հետեւանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Սա առաջին հրապարակային անհամաձայնությունն է երկու մերձավոր դաշնակիցների միջեւ անցած շաբաթ մարտական գործողությունների սկսման պահից եւ կարող է դժվարացնել հրադադարի հասնելու միջազգային ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ