News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Գազայի հատվածից Ռուսաստանի քաղաքացիների եւ ԱՊՀ երկրների քաղաքացիների տարհանման մասին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Իսրայել պետության զինված ուժերի ռազմական գործողության արդյունքում Գազայի հատվածում իրավիճակի կտրուկ վատթարացման կապակցությամբ նախատեսել Գազայի հատվածում գտնվող եւ նման ցանկություն հայտնած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների եւ ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների տարհանումը»,- ասվում է Պուտինի կարգադրության մեջ: Փաստաթուղթը թվագրված է մայիսի 20-իվ եի ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Պուտինը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը կարգադրել է ԱՀԾ-ի եւ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ որոշել քաղաքացիների տարհանման կոնկրետ ժամկետներն ու ձեւաչափերը՝  հաշվի առնելով իրավիճակի զարգացումը Գազայի հատվածում: Արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնարարվել է ապահովել արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված տարհանված քաղաքացիների տեղափոխումը Մոսկվա:

Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին իրավիճակը երկրորդ շաբաթն անընդմեջ շարունակում է լարված մնալ: Գազայից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռային հարձակումները չեն դադարում: Իսրայելի Պաշտպանության ուժերը ի պատասխան զանգվածային հարվածներ են հասցնում «ՀԱՄԱՍ»-ի օբյեկտների ուղղությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ