News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Ռուստաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մայիսի 19-ին մասնակցել է «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը։

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ռուստամ Բադասյանը շնորհակալությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին հրավերի եւ ջերմ ընդունելության համար։

Հաշվի առնելով ֆորումի խորագրի ուղղվածությունը՝  Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2019-2023 թվականների ծրագրով նախատեսված էլեկտրոնային արդարադատության ոլորտում առավել նշանակալի բարեփոխումները՝ նոր, միասնական էլեկտրոնային արդարադատության պլատֆորմի՝ e-court-ի ներդրումը, որը նախատեսում է դատական գործընթացների ամբողջական թվայնացում, դատարանների ներքին փաստաթղթաշրջանառություն, դատարանների եւ պետական ու տեղական իշխանությունների միջեւ տեղեկատվության փոխանակման ապահովում, դատական որոշումների ու դատական գործերի արխիվացում եւ այլն։ Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը խոսել է նաեւ ներդրված վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգի առավելություններից, դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն միտված քաղաքացիական, վարչական եւ քրեական դատավարությունների բոլոր գործընթացները թվայնացնելու ծրագրերից,  դատավորների թեկնածուների հոգեբանական թեստավորման նպատակով արդեն իսկ ներդրված էլեկտրոնային համակարգից, սնանկության գործընթացների թվայնացման ծրագրերից եւ այլն:

Ելույթի ընթացքում արդարադատության նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաեւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում ներդրվող նոր էլեկտրոնային համակարգին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի ծառայությունները էլեկտրոնային հարթակով ստանալու հնարավորություններին, ինչպես նաեւ իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրման էլեկտրոնային հարթակին: Վերջինի առումով Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ էլեկտրոնային այդ համակարգը իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս անհրաժեշտ տեղեկությունը պետությանը տրամադրել էլեկտրոնային ձեւով, ինքնաշխատ եղանակով գեներացնել իրավաբանական անձի կորպորատիվ կառուցվածքը՝ արտացոլելով իրական շահառուների ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի կապերը իրավաբանական անձի հետ: Համակարգը արտացոլում է նաեւ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք իրական շահառուն քաղաքական ազդեցություն ունեցող անձ է, թե՝ ոչ։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ էլեկտրոնային արդարադատության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող նախագծերը շատ հավակնոտ են, անելիքները շատ, իսկ գործընկերների հետ համատեղ փորձով կիսվելու շահագրգռվածությունը՝ մեծ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենաշատ