News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի մասին` նշելով, որ Գերմանիան աշխատում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման հետ կապված կայուն հրադադարի ռեժիմի ապահովման ուղղությամբ, հայտնում է Reuters-ը:

«Մենք հանդես ենք գալիս Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի օգտին, ուստի կարծում ենք՝ ճիշտ է, որ Իսրայելը զանգվածային գործողություններ է ձեռնարկում»,- WDR հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Մերկելը: «Բայց մյուս կողմից՝ մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն իրավիճակ ապահովելու դիվանագիտական ջանքերում»:

Նրա խոսքով՝ Գերմանիան վարում է հակասեմականության դեմ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն՝ սինագոգերի վրա կատարված մի քանի հարձակումներից հետո, որոնք զուգադիպեցին Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ ռազմական գործողություններին: Նա հավելել է, որ ցանկացած հրադադար պետք է ներառի ՀԱՄԱՍ-ի հետ անուղղակի բանակցություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ