News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը ամերիկյան օրենսդիրներին հորդորել է օրենքի ուժով ապահովել «907-րդ բանաձեւի» կատարումը եւ դադարեցնել որեւէ տեսակի ռազմական օժանդակությունն Ադրբեջանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով, փետրվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներ միացել էին Կոնգրեսի հայկական խմբին` Բայդենի վարչակազմին ներկայացնելով Հայաստանին, Արցախին եւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող քաղաքական առաջնահերթությունների շրջանակ:

Այն իր մեջ ներառում էր՝

•  հայ ռազմագերիների հարցը,

•  Թուրքիային եւ Ադրբեջանին իբրեւ ագրեսոր պետությունների ճանաչում,

•  Հայաստանին եւ Արցախին խոշոր ֆինանսական օժանդակության տրամադրում,

•  «907-րդ բանաձեւի» պահանջների կատարում,

•  Թուրքական անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման բացառում,

•  Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների տեղափոխման եւ ռազմական գործողություններում նրանց օգտագործմանն անդրադարձ։

Պետդեպարտամենտը 2021 թվականի մայիսի 6-ին խիստ թերի պատասխան գրություն է ուղարկել կոնգրեսականներին, ինչին մայիսի 19-ին արձագանքել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան հարյուր ներկայացուցիչներին ուղարկած նամակով՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը ներկայացնում է ԱՄՆ հայ համայնքի խորը հիասթափությունը Պետքարտուղարության կողմից Կոնգրեսի անդամներին ուղղված պատասխանի կապակցությամբ:

Հայ դատի հանձնախմբի նախագահն իր նամակում ընդգծում է. «Միացյալ Նահանգները պետք է արգելանք դնի Բաքվի ռազմատենչությանը, այլ ոչ թե խրախուսի ադրբեջանական ագրեսիան: Ամերիկյան ռազմական օգնություն տրամադրումը նավթով հարուստ Ալիեւի վարչակարգին, որն ուղղակիորեն սպառնում է հայերին իրենց բնիկ հայրենիքում, հակասում է Նախագահ Բայդենի նախընտրական հայտարարություններին եւ նրա կողմից վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ցեղասպանության ճանաչումը լուրջ պատասխանատվություն է ենթադրում՝ չզինել այն երկրներին, որոնք բացահայտ ձգտում են ավարտին հասցնել հենց այդ հանցագործությունը»։

Շնորհակալություն հայտնելով շուրջ 100 կոնգրեսականներին՝ Համբարյանը վերջիններիս կոչ է անում ստիպել Պետքարտուղարությանը՝ բովանդակային անդրադարձ կատարել դեռեւս փետրվարին բարձրացված հարցերին, ինչպես նաեւ Սպիտակ տնից հետ կանչել «907-րդ բանաձեւի» կատարումից հրաժարվելու հնարավորությունը եւ օրենքի ուժով արգելել Արդբեջանին ԱՄՆ կողմից ռազմական կամ անվտանգային նշանակության օգնության տրամադրումը։

Նամակի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ