News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի իշխանությունները կարգադրել են հանել Գազայի հատվածի պարագծով ավտոճանապարհային երթեւեկության սահմանափակումները՝ պայմանավորված ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի մասին պայմանավորվածությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Kan հեռուստառադիոկորպորացիային։

Կորպորացիայի տվյալներով՝ առավոտվանից ավտոմայրուղիները Գազայի հատվածի սահմանի պարագծում գտնվող բնակավայրերի միջեւ սկսել են բացվել երկկողմանի երթեւեկության համար։ Ոստիկանությունն արգելում էր այդ մայրուղիներով երթեւեկությունը՝ կապված այն բանի հետ, որ Գազայի արմատականները կարող էին հրետակոծել անցնող մեքենաները հակատանկային կառավարվող ռումբերով։

Ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post թերթը, իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Հիդայ Զիլբերմանը նշել է, որ գիշերվա ժամը 2-ից, երբ ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը, Իսրայելի դեմ որեւէ հրթիռ չի արձակվել։ Բանակը, նրա խոսքով, առաջիկայում կվերլուծի իրադրությունը եւ կորոշի՝ արդյո՞ք արժե հանել մնացած սահմանափակումները երկրում, որոնք մտցվել էին հրթիռակոծությունների պատճառով։ Գեներալը նաեւ մատնանշել է, որ Գազայի հետ սահմանին տեղակայված բանակային ստորաբաժանումների մեծ մասը առայժմ գտնվում է այնտեղ։

Ուրբաթ, ժամը 02.00-ին ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմն Իսրայելի եւ Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների միջեւ։ Հրադադարը հաջողվեց ձեռք բերել Եգիպտոսի ակտիվ միջամտությամբ, 11 օր ընթացած փոխադարձ հրթիռակոծումից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ