News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի ռուսական համայնքի և Նոր Նախիջևանի (ՌԴ Դոնի Ռոստով քաղաք) հայկական համայնքի միջոցներով ձեռք է բերվել համակարգչային տեխնիկա՝ հանրակրթական դպրոցներին նվիրաբերելու նպատակով։ Համակարգիչները նախատեսված է օգտագործել դպրոցների ինֆորմատիկայի դասընթացներին՝ ծրագրավորման ուղղությամբ աշակերտների գիտելիքները զարգացնելու նպատակով։

Արցախի Անվտանգության խորհրդից NEWS.am-ին հայտնում են, որ համակարգչային տեխնիկայի տրամադրման գործընթացը մեկնարկել է օրեր առաջ՝ արդեն համակարգիչեր են ստացել Մարտակերտ, Մարտունի և Ասկերան քաղաքների դպրոցները, իսկ մայիսի 21-ին 3 մոնոբլոկ, ինչպես նաև 1 բազմաֆունկցիոնալ տպիչ սարքավորում է տրամադրվել Ստեփանակերտի Ա․ Սախարովի անվան թիվ 8 դպրոցին։

Հովանավորներն ընդգծել են, որ համակարգիչների նվիրաբերման ծրագիրը լինելու է շարունակական։

Հավելենք, որ ծրագրի կազմակերպմանն աջակցություն են ցուցաբերել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ինչպես նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ