News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ԱԳՆ-ի շենքի մոտ՝ լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի մի քանի անդամներ քիչ առաջ հանդիպում են ունեցել ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ։

«Բարձրացրինք մեզ հուզող հարցերը, այն է՝ ինչ է կատարվում իրականում մեր երկրի արտաքին սահմանների հետ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել այս իշխանություններն ադրբեջանական կողմի հետ, ի վերջո ինչ են պատրաստվում զիջել կամ ինչ քայլեր են իրականացնում, որը կբերի Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի թուլացմանը»,- ներկայացրեց Վանեցյանը եւ նշեց, որ իրենց հարցերի պատասխանները շատ տարաբնույթ էին։

Վանեցյանն ասաց, որ ԱԳ նախարարի պաշտոնակատարը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել են, նշելով, որ իրենք տեղյակ չեն. «Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է, որը հայատարարվել է, որ կստորագրվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ըստ ԱԳ նախարարի պաշտոնակատարի՝ այն, ինչ հրապարակվել է, բացառապես այդ փաստաթուղթն է, որեւէ այլ հավելված գոյություն չունի։ Բայց դա մեզ հիմք չի տալիս հանգստանալու եւ ասելու, որ նման փաստաթուղթ չկա, որովհետեւ մենք տեսանք՝ շատ դեպքերում պաշտոնական հայտարարությունները հետագայում հերքվում են»։

Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունեին ԱԳՆ-ում այդ փաստաթղթի վերաբերյալ, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Դիրքորոշումը շատ տարաբնույթ էր։ Առաջին հայացքից դելիմիտացիա, դեմարկացիա պետք է իրականացնել, բայց ինչ է այդ գործընթացի վերջնական արդյունքը, ինչ հետեւանքներ կունենա, դրա հետ կապված կան որոշակի մտահոգություններ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ