News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանում փրկարարները տարհանել են Յունան նահանգի երկրաշարժից տուժած շրջանների 21 000 բնակչի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sina-ին:

Վերջին տվյալների համաձայն, Յանբի-Իյի ինքնավար շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով երկու մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 17-ի: Երեք վիրավորների վիճակը գնահատվում է ծանր:

Նահանգի իշխանությունները ավելի քան 500 փրկարար եւ 103 միավոր տեխնիկա են ուղարկել տուժած շրջաններ: Մինչ օրս արտակարգ իրավիճակների աշխատակիցները փլատակներից դուրս են բերել ավելի քան 30 մարդու:

Յանբի-Իի ինքնավար շրջանում առաջին երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, տեղական ժամանակով 20:56-ին: Ընդհանուր առմամբ, մեկուկես ժամվա ընթացքում մի քանի րոպե ընդմիջումով գրանցվել է ավելի քան քսան ցնցում՝ 2,8-6,4 բալ ուժգնությամբ,: Երկրաշարժի օջախը ընկած է 8-10 կմ խորությամբ եւ գտնվում է Դալի քաղաքից (մոտ 700 000 բնակիչ) 35 կմ դեպի արեւմուտք եւ նահանգի վարչական կենտրոն Կունմինից (8,4 միլիոն բնակիչ) 300 կմ արեւմուտք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ