News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կրեմլում հայտարարել են, որ կցանկանային հասկանալ Միացյալ Նահանգների գործողությունները, որոնք նոր պատժամիջոցներ են սահմանել «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ  երկու երկրների նախագահների հանդիպման անցկացման մտադրության մասին հայտարարությունների ֆոնին, գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Պետք է պարզել դա: Մեր գործընկերների մոտ ամեն ինչ սովորականի նման է: Խոսում են մի բան, անում բոլորովին այլ բան»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով հարցին` արդյո՞ք Վաշինգտոնի այս քայլը հաշվի կառնվի Մոսկվայի կողմից Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման մասին որոշում կայացնելիս: «Տեսնենք, թե ինչպես ավելի լավ կլինի մեզ համար»,- հավելել է Պեսկովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ