News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Իլհամ Ալիեւն այսօր` մայիսի 22-ին, հեռախոսազրույց են ունեցել:
Բալառուսի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «Պետությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը երկու երկրներում, մտքեր փոխանակել արդիական հարցերի շուրջ:

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը Բելառուս ածխաջրածինների աջակցության եւ մատակարարման համար: Պետությունների ղեկավարները գոհունակությամբ նշել են երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը եւ մեծ ներուժի առկայությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, հասցրել է Ադրբեջանի դիրքորոշումը որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ:

Ալեքսանդր Լուկաշենկոն շեշտել է, որ Բելառուսը հույս ունի, որ իրավիճակը կլուծվի առաջիկա օրերին:

Ինչ վերաբերում է բելառուսա-ադրբեջանական երկկողմ օրակարգին, ապա պետությունների ղեկավարները մանրամասն քննարկել են համագործակցության ոլորտները եւ պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել Բելառուսի նախագահի` Ադրբեջան կատարած այցի ընթացքում:

Մոտ ժամանակներս Բելառուս կժամանի քաղաքաշինության մասնագետների ադրբեջանական պատվիրակությունը, բելառուս գործընկերների հետ միասին կմշակվի տարածաշրջանում շինարարական աշխատանքներ սկսելու ծրագիրը:

Բացի այդ, սպասվում է նաեւ գյուղատնտեսական պատվիրակության այցն Ադրբեջանից: Լուրջ հետաքրքրություն կա նաեւ բելառուսական փորձի նկատմամբ:

Ընդհանուր առմամբ, առաջիկա հանդիպումների շրջանակներում կազմվելու են Ադրբեջանում բելառուս շինարարների եւ այլ մասնագետների աշխատանքի կոնկրետ պլաններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ