News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ալիեւն այսօր պաշտոնապես հրավիրեց բրիտանացի գործարարներին ներդրումներ անել Արցախի զավթված տարածքներում եւ մասնավորապես Քարվաճառում, որտեղ կան բնական լուրջ պաշարներ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Երբ դեռ կապիտուլյացիոն խայտառակության ստորագրումից օրեր առաջ գրեցի, որ Ադրբեջանն արդեն Շուշին հռչակել է իր մշակութային մայրաքաղաքը եւ 2021-ի օգոստոսին Շուշիում ադրբեջանական խոհանոցի միջազգային փառատոն է նախաձեռնել, քայլական կոնգլոմերատը կրկին ընկավ ցնցակաթվածի մեջ ու րոպեում 100 կիլոմետր արագությամբ հերքումներ տարածեց լկտի ստի եւ հեղափոխության սուրբ արժեքները ոտնահարելու մասին։

Օգոստոսին Շուշիում փառատոնը, այդուհանդերձ, կայանալու է, իսկ այսօր Ալիեւը պաշտոնապես հրավիրեց բրիտանացի գործարարներին ներդրումներ անել Արցախի զավթված տարածքներում եւ մասնավորապես Քարվաճառում, որտեղ կան բնական լուրջ պաշարներ։

Մեծ Բրիտանիայի Anglo Asian mining ընկերությունը, որը դեռեւս պատերազմից ամիսներ առաջ Ադրբեջանի հետ Զանգելանի ոսկու հանքի շահագործման պայմանագիր էր կնքել, արդեն հայտարարել է ներդրումների մասին, իսկ բրիտանական մի շարք այլ ընկերություններ թուրքին հանձնված մեր տարածքներում պատրաստվում են տնտեսական լուրջ ներդրումներ անել։

Մնացածը՝ no comment»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ